Քննարկվել է 29.04.2020 - 28.05.2020 ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով առաջարկվում է երեխայի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնել վերջինիս օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնության (դիմում) դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Միաժամանակ սահմանվում է 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալ կամավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը: Բացի այդ սահմանվել է, որ երեխայի կամ անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնելիս, անկախ տարիքից նրանց կարծիքը լսելը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 0 3 3 10406
Քննարկվել է 27.06.2018 - 13.07.2018 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, Մասնավորապես՝ Նախագծերով առաջարկվում է՝ օրենսդրորեն ամրագրել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, ընդ որում, որպես նշված իրավունքների երաշխիք, սահմանվել է, որ իրավունքների իրականացման կարգը սահմանվելու է ՀՀ առողջապահության նախարարի նորմատիվ հրամաններով, սահմանել հոգեբուժական կազմակերպության պարտականությունները, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում: Ապահովել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման կամ դադարեցման կանոնակարգման միասնական մոտեցումը՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ քրեական օրենսգրքում, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով, նախատեսել հոգեկան խանգարումով տառապող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, սահմանել բժշկական օգնության և սպասարկման կառուցվածքը, գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային: 17 5 39 27710