Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024 «ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը, զարգացումը, կատարելագործումը և ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Վերոգրյալի հաշվառմամբ Նախագծերով առաջարկվում է Օրենքում սահմանել լիազորված անձի հասկացությունը, արտաքին ազդարարման դեպքում նախատեսել ազդարարումը նաև լիազորված անձին ներկայացնելու իրավական հնարավորությունը։ Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել ներքին և արտաքին ազդարարման տեսակներով հաղորդումը ստանալուց հետո լիազորված անձի կողմից դրանք քննելու և լուծելու նպատակով՝ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը, ինչպես նաև սահմանել ազդարարի հետ՝ իր ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ հետադարձ կապ ապահովող սուբյեկտին։ Միաժամանակ, ազդարարման դեպքերի վերաբերյալ արդյունավետ վիճակագրություն վարելու նպատակով առաջարկվում է ներդնել պարտադիր և միասնական կանոններ` ներառելով նաև ազդարարների նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ընդգրկել կազմակերպություններին վիճակագրություն ներկայացնող սուբյեկտների ցանկում։ Ազդարարման համակարգը արդյունավետ գործարկելու համար, կարևորվում է ազդարարման բոլոր տեսակների զարգացումը։ Այս նպատակով առաջարկվում է նաև կատարելագործել հանրության ազդարարում տեսակը, նախատեսելով հնարավորություն՝ ազդարարել լրատվամիջոցներին՝ առանց սպառելու ազդարարման մյուս տեսակները։ 7 2 0 551
Քննարկվել է 23.10.2024 - 07.11.2024 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարել լրացում, որի արդյունքում ՀՀ կառավարությանը լիազորություն կվերապահվի հաստատել Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստր ձևավորելու և վերջինիս վարման կարգը։ Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեեստրի ձևավորումն անհրաժեշտ է՝ 1) Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական լաբորատորիաների տեղակայման, գործունեության տեսակների, լիզենզիայի մեջ ներառված այլ տվյալների, ինչպես նաև կարողությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հարթակ ունենալու համար, 2) արտակարգ իրավիճակներում լաբորատորիաների պոտենցիալ հնարավորությունները գնահատելու և արագ արձագանքում կազմակերպելու համար, 3) ըստ պացիենտների և այլ հետաքրքրված կողմերի կարիքների՝ անհրաժեշտ տեղեկատվությունն ապահովելու համար, 4) բարելավելու լաբորատորիաների համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը և նմուշների ուղղորդումը տարբեր մակարդակների, ինչպես նաև համապատասխան ոլորտներում գործունեություն իրականացնող լաբորատորիաների միջև։ 0 2 0 664
Քննարկվել է 16.09.2024 - 01.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է մաքսային հսկողության բոլոր գոտիներում կշռման սարքավորումներին ներկայացվող պահանջների մասով ապահովել նույնաբովանդակ պահանջների առկայությունը, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից ապրանքների շարժի հսկողության համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով տվյալների փոխանցման համար համապատասխան փոփոխությունների իրականացումը։ Նախագծի նորմերն, ըստ էության, կապահովեն մաքսային հսկողության գոտիներում պահպանվող ապրանքների նկատմամբ արդյունավետ մաքսային հսկողության իրականացումը։ 2 4 0 986
Քննարկվել է 10.09.2024 - 26.09.2024 ««ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետև Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է կարագավորում առ այն, որ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, սակայն, վերոգրյալից զատ, որևէ այլ կարգավորում, այդ թվում՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի և ընթացակարգի վերաբերյալ, նախատեսված չէ։ 5 6 0 638
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.07.2024 - 31.07.2024 Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին «Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համկարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին: Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում տոմսային համակարգը, որում առկա տեղեկատվությունը անհամատեղելի է իրականության հետ, քանի որ գովազդի ցուցադրման պատճառով ֆիլմերի մեկնարկի ժամը տատանվում է 15-20 րոպեով, միաժամանակ կարգավորված չեն գովազդի շահույթից ֆիլմին հատկացվող չափաբաժինները: Կինոարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճեներ քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին: «Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի տեղեկության ավտոմատացված հավաքագրման միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կընձեռի տեղական և օտարերկրյա շահառուներին վերլուծել ազգային ֆիլմերի պահանջարկը և ցուցադրություններից ստացված եկամուտները, կարգավորել պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը, և շահառու կազմակերպությունների համար շուկայական իրավահարաբերությունները: 4 1 4 1094
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.04.2024 - 26.04.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի №296Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ջրային ոլորտում սակագների սահմանման կամ վերանայման հայտի ներկայացման գործընթացում կվերանան տեխնիկական խոչընդոտներով կամ անհարմարություններով պայմանավորված ռիսկերը և ժամկետների հետաձգումները։ 0 6 0 1583
Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պրոբացիայի ծառայության ներկայիս գնահատման համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն, չի նպաստում ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։ Նշվածը պայմանավորում է պրոբացիայի ծառայությունում գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պրոբացիայի ծառայության կատարողականի գնահատման համակարգը, նպաստել ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։ 2 9 0 1509
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.02.2024 - 30.04.2024 Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (ԿՖԿՏՀ) Տեխնիկական Առաջադրանք ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում նախատեսվում է ներդնել Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (ԿՖԿՏՀ): Ծրագրի իրագործման և ներդրման կարևորագույն նպատակն է վերջնական օգտագործողի համար ստեղծել այնպիսի աշխատանքային գործիք, որը կհամապատասխանի պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին և կնպաստի՝ ● արդյունավետ որոշումների կայացմանը` ռազմավարական և ամենօրյա մակարդակներում, ● պատշաճ վերահսկողության ապահովմանը, ● հաշվետվողականության որակի բարձրացմանը։ 0 0 0 1529
Քննարկվել է 21.02.2024 - 08.03.2024 «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ներդրվում է Տարածքային պաշտպանության համակարգը, սահմանվում են տարածքային պաշտպանության նպատակներըն ու խնդիրները, ներգրավված ուժերը, տարածքային պաշտպանության զորքերի և տեղական պաշտպանության ուժերի ստեղծման, ղեկավարման, տեղական պաշտպանության ուժերում ընդգրկված անձանց պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները: 11 10 1 2469