Հիշել նախագիծը

««Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տարածքային կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է՝

  1. 2024 թվականի մարտի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած՝ տնտեսական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի Վ/40-2024 արձանագրության օրակարգի 1-ին հարցի 6.1.2 կետով սահմանված՝ «...հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքներ իրականացնել բոլոր դպրոցների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործելու ուղղությամբ:», ինչպես նաև՝
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ին կայացած N 48 նիստի արձանագրության օրակարգի 2)-րդ հարցի բ. կետով սահմանված՝ «դպրոցների համապատասխան բովանդակային կառավարումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, իսկ տնտեսական մասը մարզպետարաններին հանձնելու ուղղությամբ» հանձնարարականների կատարման պահանջից:

Օրենսդրական նախագծերով առաջարկվող փոփոխությունները  պայմանավորված են մեր երկրում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմնի վերանայման, կառավարման և գործունեության հիմնական ուղղություններով իրավակարգավորումների սահմանման անհրաժեշտությամբ:

 Հանրակրթության ոլորտում ներկայում նոր ծրագրերով տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են կրթության բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, սովորողների առաջադիմության մշտադիտարկման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դպրոցների կառավարման մոդելի փոփոխության, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման և այլ ուղղություններով, որոնք միտված են կրթության արդյունավետության բարձրացմանն ու կրթության կազմակերպման համար պայմանների բարելավմանը, ուստի վերոնշյալ գործընթացների որակյալ կառավարումն իրականացնելու և որակական փոփոխություններ ունենալու տեսանկյունից է բխում հանրարկրթական դպրոցների բովանդակային կառավարումը ԿԳՄՍՆ-ին, իսկ վարչատնտեսական մասը մարզպետարանների աշխատակազմերին հանձնելու անհրաժեշտությունը:

  Փոփոխությունները պայմանավորված են նաև «Հանրակրթության մասին» օրենքում որոշ ձևակերպումների, հղումների և կարգավորումների խմբագրման անհրաժեշտությունից՝  իրավակիրառ պրակտիկայում միանշանակ մեկնաբանելու նպատակով:

Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը ոչ թե մեխանիկական, այլ բազմաշերտ և հսկայածավալ աշխատանք է ենթադրում,   իրականացվել են նախապատրաստական և վերլուծական աշխատանքներ, մասնավորապես՝

  • գործող համակարգի պայմաններում գործառույթների ցանկ և պատասխանատուների գույքագրում.
  • թվայնացված գործառույթների գույքագրում և և թվայնացման ենթակա գործառույթների ժամանակային պլանավորում.
  • կենտրոնացված կառավարման անցնելու դեպքում՝ աշխատանքային ծավալների վերլուծություն և բաշխում:

 

    Դպրոցների ենթակայութման փոփոխությունը բնականաբար, ԿԳՄՍՆ-ի համար էապես մեծացնելու է աշխատանքների ծավալը: Ներկայումս համակարգվող 123 պետական հանրակրթական, թվով 14 մասնագիտացված և հատուկ  դպրոցների փոխարեն համակարգվելու են 1343 դպրոցի աշխատանքները, սակայն մյուս կողմից դիտարկելով՝ այն հնարավորություն կտա միասնական, որակյալ և արդյունավետ քաղաքականության իրականացումն ապահովելու համար։ Նախատեսվող աշխատանքների ծավալի նվազեցմանն էապես օգնելու է թվայնացման գործընթացների ընդլայնումը,  որոնց ուղղություններն արդեն իսկ քարտեզագրվել են, և շուրջ մեկ տասնյակ գործառույթների թվայնացում նախատեսվում է ավարտել 2025 թվականի ավարտին: 

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող գործընթացների արդյունքում դպրոցի մակարդակում հաստատության տնօրենը, մանկավարժական և վարչական անձնակազմը պատասխանատու են դպրոցների ամենօրյա կառավարման, կրթական ծրագրի արդյունավետ իրականացման համար: Այն ներառում է նաև անձնակազմի, սովորողների և ռեսուրսների կառավարումը, ինչպես նաև քաղաքականության և կանոնակարգերի ուսումնական գործընթացին համապատասխանության և կրթական ծրագրերի իրականացման ապահովումը:

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ կիրառումը հիմք կհանդիսանա կրթության մատչելիության և որակի ապահովման համար։ Պլանավորված որակյալ դասերի, սովորողներին տրված ճիշտ հրահանգների, վերջինների ուսումնառության արդյունքների գնահատումը, սովորողների կրթական կարիքների բավարարման նպատակով համայնքի և ծնողների հետ համագործակցությունը,  կրթության առանձնահատուկ պայմանանների կարիք ունեցող սովորողների կրթության ճիշտ կազմակերպումը կարևոր նախադրյալ կդառնան սովորողների մոտ կարողունակությունների ձևավորման,  կրթության ռազմավարական նպատակների իրականացման համար:             

      Թեև թվայնացման գործըթնացը կնպաստի աշխատանքների ծավալի կրճատմանը, այնուամենայնիվ աշխատանքների ծավալի շուրջ 10 անգամ ավելացումը ենթադրում է նաև   լրացուցիչ հաստիքների ավելացում՝ ԿԳՄՍ նախարարության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային  ստորաբաժանումներում, մասնավորապես, հանրակրթության, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինասնաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություններում, ինչպես նաև կազմակերպատնտեսական և աջակցող այլ վարչություններում:

ՀՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատությունների կենտրոնացված կառավարումը մեկ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսում է գործառույթների միասնական և համալիր փոխազդեցություն պետական, տարածքային և տեղական մակարդակներում՝ ուղղված որակյալ կրթություն ապահովելուն և սովորողների կրթական կարիքները բավարարելուն, ինչն էլ կարևոր խթան կհանդիսանա մարդկային կապիտալի զարգացման առումով:  

    ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, ուսումնական հաստատությունների գործունեության, կրթական տարբեր աստիճաններում ներդրված ծրագրերի, մշակված քաղաքականության իրականացման ուղղությամբ կցուցաբերի միասնական մոտեցում, որը կիրականացնի Երևանի քաղաքապետարանի, մարզպետների աշխատակազմերի ոլորտային պատասխանատուների աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ:

  • Տևողություն

    13.01.2025 28.01.2025
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 226

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: