Քննարկվել է 17.11.2023 - 04.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա: Ներկայումս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 7 հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա: Միևնույն ժամանակ, Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ Որոշման N 20 հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 08-ի թիվ 905-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1795-Ն որոշման մեջ, որով սահմանվել նոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների ստուգման ստուգաթերթում: Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի թիվ 957-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1546-Ն որոշումը և հաստատվել է կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության մասին նոր տեխնիկական կանոնակարգը, որով սահմանվել են նոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման ստուգաթերթում: Ստուգումների հիմք հանդիսացող ստուգարերթերը պետք է պարունակեն արդիական իրավական ակտերով սահմանված բոլոր այն պահանջները, որոնց համապատասխանությունը կարող է զգալի նվազեցնել ստուգվող ոլորտում առկա ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ոլորտներում կատարվող խաղտումների թիվը, մինչդեռ գործող ստուգաթերթում ամրագրված է իրավական ակտ և իրավական ակտի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 05-ից և 13-ից կփոխվեն և միաժամանակ կհաստատվեն նոր պահանջներ, ինչ էլ իր հերթին անհրաժեշտ է ամգրագել ստուգաթերթերում՝ կանխարգելելով ոլորտներում առաջացող ռիսկերը: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում կատարել համապատասխան փոփոխություններ՝ սահմանելով արդիական իրավական ակտից հարցեր՝ մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներին, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Նախագծի ընդունման նպատակն է հաստատել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ոլորտների նոր պահանջներ բովանդակող ստուգաթերթերը, որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել նշված ոլորտներում օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված պատշաճ վերահսկողություն: 1 0 0 1730
Քննարկվել է 13.02.2023 - 03.03.2023 ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշման վերանայումն է՝ վերջինիս համապատասխանեցումը նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի N 80 որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համապատասխանության գնահատման նոր ընթացակարգերին և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերին։ 1 1 0 2358
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.04.2022 - 29.04.2022 «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է գույքագրել Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ) և ապահովել դրանց կատարումն։ 7 0 0 3758
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.02.2022 - 24.02.2022 «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻՆ ԵՎ ԾԽԱՕԴԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻՆ` ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 784–Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին` շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում. անվտանգության պահանջներ» կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 784-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի 634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը: 0 0 0 3617