ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա: Ներկայումս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 7 հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա:
Միևնույն ժամանակ, Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ Որոշման N 20 հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 08-ի թիվ 905-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1795-Ն որոշման մեջ, որով սահմանվել նոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների ստուգման ստուգաթերթում:
Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի թիվ 957-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1546-Ն որոշումը և հաստատվել է կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության մասին նոր տեխնիկական կանոնակարգը, որով սահմանվել են նոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման ստուգաթերթում:
Ստուգումների հիմք հանդիսացող ստուգարերթերը պետք է պարունակեն արդիական իրավական ակտերով սահմանված բոլոր այն պահանջները, որոնց համապատասխանությունը կարող է զգալի նվազեցնել ստուգվող ոլորտում առկա ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ոլորտներում կատարվող խաղտումների թիվը, մինչդեռ գործող ստուգաթերթում ամրագրված է իրավական ակտ և իրավական ակտի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 05-ից և 13-ից կփոխվեն և միաժամանակ կհաստատվեն նոր պահանջներ, ինչ էլ իր հերթին անհրաժեշտ է ամգրագել ստուգաթերթերում՝ կանխարգելելով ոլորտներում առաջացող ռիսկերը:
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում կատարել համապատասխան փոփոխություններ՝ սահմանելով արդիական իրավական ակտից հարցեր՝ մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներին, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար:
Նախագծի ընդունման նպատակն է հաստատել մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ոլորտների նոր պահանջներ բովանդակող ստուգաթերթերը, որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել նշված ոլորտներում օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված պատշաճ վերահսկողություն:
-
Քննարկվել է
17.11.2023 - 04.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1730
Տպել