Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.05.2024 - 28.05.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1368-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Համաձայն ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝ հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) խառնուրդները 2025 թվականի հունվարի մեկից կհամարվեն կարգավորվող նյութեր և համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի՝ ենթակա կլինեն քվոտավերման և լիցենզավորման: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածի ցանկում լրացվում են ՀՖԱ խառնուրդները:
0 1344

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024

«Կարգավորվող նյութերի գործածման բնագավառում հոսակորուստների դիտանցման կարգը, դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին» Կառավարության որոշման Ըստ նոր իրավակարգավորումների՝ հստակ կնախատեսվեն հոսակորուստների դիտանցման այն օբյեկտները (սառնամատակարարման, օդորոկման, ջերմային պոմպերի և սառնագենտ պարունակող այլ սարքավորումների համակարգեր), որոնք ենթակա կլինեն հոսակորուստների դիտանցման: Բացի այս, նախատեսված կլինեն ժամանակահատվածներ, որոնք կենթադրեն պարտադիր հոսակորուստների դիտանցում: Կսահմանվեն նաև դրույթներ, որոնք կվերաբերեն գրանցամատյանի ստեղծմանը և վարմանը, թղթային տարբերակին վերաբերող պահանջներին:    
0 1313

Քննարկվել է 27.11.2023 - 13.12.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական շուկայի մեծածախ կանոնների իմաստով ԿԷԱ կայան համարվող «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն հնարավորություն կունենա մինչև պլանային նորոգման աշխատանքներն սկսելը էլեկտրական էներգիան վաճառել Օր առաջ շուկայում՝ նպաստելով էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացմանը և ապահովելով ատոմային կայանի արդյունավետ աշխատանքը։  
0 1840

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.09.2023 - 04.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ՀՀ կառավարության իրավասություններից է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (օրենքի իմաստով՝ միասին՝ կարգավորվող նյութերի) ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշմամբ սահմանվել են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)՝ ըստ տարիների և այդ նյութերի համապատասխան խմբերի։ Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն  Հայաստանի Հանրապետության տարածք կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների: Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են մինչև Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը՝ համաձայն միջազգային պայմանագրերի: Կառավարությունը կարգավորվող նյութերի՝ ըստ տարիների ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի օզոնի քարտուղարության կողմից երկրի համար սահմանված հիմնամակարդակը, որը Հայաստանի համար սահմանվել է 2023 թվականի հունիսին և կազմում է 475,254 մետրիկ տոննա CO2  համարժեքով: ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը մինչև 2023 թվականը սահմանվել է անսահմանափակ՝ համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության պահանջների։ Ըստ այդ պահանջների՝ 2024 թվականից Հայաստան ներմուծվող հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակը սառեցվելու է հիմնամակարդակի չափով, իսկ հետագա տարիներին նվազեցվելու է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան, որի համաձայն ներմուծման չափաքանակներն ըստ տարիների նվազեցվելու են հիմնամակարդակի նկատմամբ հաշվարկված հետևյալ քանակներով՝ 2029թ-10%,     2035թ.-30%, 2040թ.-50%, 2045թ.-80%։ Հաշվի առնելով օրենքի և հիշատակված միջազգային պայմանագրի նշված պահանջները՝ անհրաժեշտ է սահմանել նաև հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) 2024 թվականից հետո ընկած ժամանակահատվածի համար: Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը:
0 2403