Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.02.2023 - 18.02.2023 «Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունման դեպքում կապահովեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ կսահմանվի քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը՝ միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով։ 3 4 1 4000
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.01.2023 - 14.02.2023 «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը սահմանելու մասին» ՀՀկառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառությունը և դրա հետ կապված հարաբերությունները, հատկապես, զենքի համապատասխան տեսակների ստանալու կարգը հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից։ 2 3 0 3644
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.12.2019 - 11.01.2020 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանվում է քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները: Սույն քրեագիտական պահանջները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող քաղաքացիական ու ծառայողական զենքի և ռազմամթերքի՝ ազդանշանայաին և գազային զենքի, օդաճնշիչ զենքի, ակոսափող և ողորկափող հրազենի, կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքի, ակոսափող և ողորկափող հրազենի, գազային և ազդանշանային զենքի փամփուշտների, ինչպես նաև սառը շեղբավոր և նետողական զենքի, կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների, ընդհանուր և հատուկ նշանակության, գոյատևման, զբոսաշրջային դանակների, որսորդական դաշույնների, հուշանվերային արտադրանքի (կառուցվածքով զենքին նմանվող իրերի), սպորտային, հանգստի և ժամանցի արբալետների, աղեղների և նրանց համար նախատեսված նետերի շրջանառությունը կարգավորող լրացուցիչ սահմանափակումներ: 2 1 0 7283