Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Նախագծի ընդունման դեպքում կապահովեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ կսահմանվի քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման կարգը՝ միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով։

  • Քննարկվել է

    03.02.2023 - 18.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4000

Տպել

Առաջարկներ`

Artak Zakarian

03.02.2023

Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «4. Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:» Օրենքը պահանջում է հաշվառել զենքերը, նորից նշեմ օրենքը՝ «զենքերը ենթակա են հաշվառման» մինչդեռ նախագծով առաջարկված է ստեղծել ֆիզիկական և իրավաբանական անձնաց մասին շտեմարան և թղթային պահոցը ։ Նախագծի 5-րդ կետը բացահայտ ասում է՝, որ սղեծվող շտեմարանը և թղթային պահոցը դա «Ֆիզիկական և իրավաբանական անձանց գրանցված զենքի վերաբերյալ հաշվառման տվյալների շտեմարան»։ Սա սկզբունքային սխալ է։ Ասածս ակներև ցույց տալու համար մի օրինակ. Հայաստան ներմուծված, սակայն դեռ չվաճառված զենքերը, արդեն իսկ շրջանառության մեջ են։ Ստացվում է, որ նախագիծը այս զենքերի ՉԻ հաշվառում։

Տեսնել ավելին