Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.07.2020 - 06.08.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի 23 տարին լրացել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը և նրա կենսաթոշակի գործում առկա է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա նրա` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի: Եթե նրա կենսաթոշակի գործում առկա չէ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր (այդ թվում՝ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը) ներկայացնելու դեպքում անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է 2020 մայիսի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից 1-ից: Նույնաբովանդակ փոփոխություն նախատեսվում է կատարել նաև ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշման մեջ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը: Նախագծում հստակեցվում է նաև խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը (նպաստը) վճարելու կարգը: 2 0 1 6782
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.08.2019 - 11.09.2019 «Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ Սույն նախագծի նպատակը խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, ովքեր ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայությունների մատուցումն է իրենց տանը՝ խնամատար ընտանիքի կողմից: Խնամատար ընտանիքը պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան և պետք է բնակվի միայնակ տարեցի տանը և խնամի նրան: Ծառայությունը շահավետ է երկուսի համար. տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը՝ առանց բնակարնի համար վարձ վճարելու՝ բնակվելու հնարավորություն՝ տարեց տանտիրոջը խնամելու պայմանով: Այս ծառայության շահառուների ընտրությունը, նրանց կարիքների գնահատումը իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը (դեպք վարողը) և ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծվող գնահատող հանձնաժողովը: Պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի և ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը: Որպես ծրագրի երաշխավոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, հանձինս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության: 6 2 1 9859
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.08.2018 - 05.09.2018 «ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի «Վանաձորի երեխաների զարգացման և ընտանիքի աջակցության ցերեկային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաների, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումն և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է, ինչպես նաև երեխաների մասնագիտական կողմնորոշմանը նպասումն է, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, և թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաների` ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցությունը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը: Նախատեսվում է մինչև 150 երեխայի և նրանց ընտանիքների տրամադրել ծառայություններ: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի նաև վերակազմակերպված հաստատության սաների կենսաբանական ընտանիքներին և սոցիալական հրատապ աջակցության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացնել գույք, դրանով իսկ նպաստելով երեխաների ընտանիքում խնամք ստանալու համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովմանը և որոշակի կայունացմանը: Ինչպես նաև իրականացվել ծրագրեր մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նապատակով: 2 0 0 7804