Լրամշակման փուլում է
«ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի «Վանաձորի երեխաների զարգացման և ընտանիքի աջակցության ցերեկային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաների, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումն և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է, ինչպես նաև երեխաների մասնագիտական կողմնորոշմանը նպասումն է, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, և թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաների` ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցությունը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը: Նախատեսվում է մինչև 150 երեխայի և նրանց ընտանիքների տրամադրել ծառայություններ:
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի նաև վերակազմակերպված հաստատության սաների կենսաբանական ընտանիքներին և սոցիալական հրատապ աջակցության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացնել գույք, դրանով իսկ նպաստելով երեխաների ընտանիքում խնամք ստանալու համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովմանը և որոշակի կայունացմանը: Ինչպես նաև իրականացվել ծրագրեր մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նապատակով:
-
Քննարկվել է
20.08.2018 - 05.09.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7805
Տպել