Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 08.09.2023 - 23.09.2023

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային մարմնի և լիազորված տնտեսական օպերատորների միջև համագործակցության հուշագրի (պայմանագրի) կնքման, լիազորված տնտեսկան օպերատորների և մաքսային մարմինների միջև հատուկ պարզեցված ընթացակարգերի կիրառմանն առնչվող գործառնությունների կազմակերպման նպատակով տեղեկությունների փոխանակման և փոխգործակցության այլ դրույթները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լիազորված տնտեսական օպերատորների համար նախատեսված պարզեցումների արդյունավետ կիրառման ապահովում:
0 2396

Քննարկվել է 06.09.2023 - 21.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման նպատակով և ռեեստրում ընդգրկումից հետո իրավաբանական անձի ֆինանսական կայունությանը համապատասխանության ապահովման նպատակով, նախագծով նախատեսվում է ստեղծել աուդիտորական կազմակերպությունների կողմից իրավաբանական անձի ֆինանսական կայունության հաստատման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա իրավաբանական անձի ֆինանսական կայունության որոշման համար անհրաժեշտ իրավական հիմքեր։
0 1906

Քննարկվել է 09.08.2023 - 24.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-393-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 17․10․2022թ․) 289-րդ հոդվածի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածով սահմանված կարգով ստացված՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը:       Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ օգոստոսի 12-ի N1324-Ն որոշմամբ հաստատվել է «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը»։  Որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ հարկ վճարողը համարվում է որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,05 %-ը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը։       Իրականացված վերլուծությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված դիմումների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների Որոշմամբ սահմանված հանրագումարը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում Լիազորված Տնտեսական Օպերատորների ինստիտուտի զարգացման համար։ Վերոգրյալ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 21-ի N 1324-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ։ 
0 2095

Քննարկվել է 13.12.2021 - 30.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի N 02/10.3/37766-2021 հանձնարարականով, ինչի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ապահովել ոլորտին առնչվող  Կառավարության և վարչապետի որոշումների և դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխությունները՝ ապահովելով լիազորող նորմի առկայությունը, որը պետք է համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի   4-ի «Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1038-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 883-Ն որոշման նախաբանում որպես լիազորող նորմ բացակայում էր «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 11-րդ հոդվածի 1-ին մասի հղումները, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոնշյալ Նախագծի լիազորող նորմերը և կատարել անհրաժեշտ փոփոխություն։
0 4027

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7276

Քննարկվել է 28.06.2017 - 14.07.2017

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է` 1) տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերացման նպատակով համապատասխան փոփոխությունների իրականացում, 2) հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններին վերաբերող դրույթները, մասնավորապես՝ նախատեսվել է ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծվող երկրորդ ավտոմեքենայի համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման տրամադրում, ֆիզիկական անձանց կողմից 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային վճարների հաշվարկման բազայի նվազեցում չհարկվող՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններում հաշվառված ավտոմեքենաների օգտագործման հնարավորություն նաև տվյալ անձանց կողմից լիազորված անձանց կողմից, մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրներում չներառված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների՝ առանց իրավատիրոջ դիմումի բացթողման կասեցման հնարավորության վերացում, 3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման հնարավորության ամրագրում, 4) մաքսավճարների վճարման ժամկետների փոփոխություն (մաքսային հայտարարագրերի ներկայացմանը զուգահեռ վճարելու փոխարեն նախատեսվել է դրանց վճարում մինչև ապրանքների բացթողումը), 5) պարզեցնել լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով իրավաբանական անձանց ներկայացվող պահանջները, 6) հստակեցնել ժամանակավոր ներմուծման և արտահանման, վերամշակման, մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման պայմանները, 7) Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնների, փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևի և դրա լրացման կարգի, մաքսային հսկողության ընտրողականության համակարգի մեթոդաբանության, «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի կիրառման կարգի, հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման կարգի, մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրերի լրացման ընթացակարգի սահմանման իրավասության վերապահում Հայաստանի Հանրապետության կառավարությանը,  8) չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևի և ընդունման կարգի, ինչպես նաև վերամշակման ընթացակարգերի շրջանակներում թույլտվությունների տրամադրման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգի սահմանման իրավասության վերապահում վերադաս մաքսային մարմնին, 9) պայմանական բացթողնված, ինչպես նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանների հստակեցում, 10) մաքսավճարների սահմանում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման, չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման, ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային առաքանիներով առաքվող` Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով հայտարարագրվող առաքանիների հաշվառման համար:
0 14060