Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-393-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 17․10․2022թ․) 289-րդ հոդվածի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածով սահմանված կարգով ստացված՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը:

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ օգոստոսի 12-ի N1324-Ն որոշմամբ հաստատվել է «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը»։  Որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ հարկ վճարողը համարվում է որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,05 %-ը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը։

      Իրականացված վերլուծությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված դիմումների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների Որոշմամբ սահմանված հանրագումարը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում Լիազորված Տնտեսական Օպերատորների ինստիտուտի զարգացման համար։

Վերոգրյալ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 21-ի N 1324-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ։ 

  • Քննարկվել է

    09.08.2023 - 24.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2096

Տպել