Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.10.2024 - 17.10.2024 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿՐԿՆՄԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2024թ.-ի հուլիսի 1-ից «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտած մեծածավալ փոփոխությունների հետևանքով փոփոխվել է ոչ միայն Օրենքի վերնագիրը, այլ նաև այն գործառույթներ իրականցնող մարմինների շրջանակը, դրանց գործառույթները, լիազորությունները, համագործակցությունը և այլ հիմնահարցեր: Օրենսդրական բարեփոխումների արդյունքում իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով հստակեցումներ ներառելու և ավելորդ տեղեկատվություն չփոխանցելու, ընտանեկան և կենցաղային բռնություն դեպքերի արդյունավետ հայտնաբերելու և քննարկվող իրավահարաբերություններում այլ լավարկումների իրականացնելու տեսանկյունից, մասնավորապես, Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրվել է հետևյալ կարգավորումը. «3. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատում է Կառավարությունը:»: Վերոգրյալը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը, ինչին միտված է ներկայացված նախագիծը։ 1 0 0 662
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.10.2024 - 17.10.2024 ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ ՀՕ-169-Ն օրենքի ընդունմամբ, որով ծավալուն և էական լավարկումներ են կատարվել ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի օրենսդրության մեջ։ Ի թիվս այլնի, նշված օրենքով նախատեսվել է ՀՀ կառավարության լիազորությունը՝ սահմանելու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց սոցիալական աջակցություն տրամադրող աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աջակցության կենտրոնն ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն է՝ հավաստագրված պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից։ 0 0 0 567
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.10.2024 - 17.10.2024 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական գործիքը ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N333-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգն» է։ Չնայած շահառուների սահմանափակ քանակին՝ վերջինիս գնահատումը, հնարավոր թույլ տեղերի բացահայտումը և բարելավումների իրականացումը սոցիալական աջակցության քաղաքականությունների, մասնավորապես՝ ընտանիքի և կանանց հիմնահարցերի բարեփոխումների ներկա փուլում դիտվում է շատ կարևոր։ Այն կնպաստի տրամադրվող աջակցության արդյունավետության բարելավմանը, հիմքեր կստեղծի նաև այդ ուղղությամբ ծախսվող բյուջետային ռեսուրսների հետագա աճի համար։ 0 1 0 561
Քննարկվել է 28.11.2023 - 13.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Յուրաքանչյուր տարի հաստատվում է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացված միջոցները։ 0 0 0 1900
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.12.2022 - 22.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ 2023 թվականի համար կսահմանվեն ընտանեկան նպաuտի և սոցիալական նպաստի բազային մասերի, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը, ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ինչը կապահովի նշված գումարների նշանակման և վճարման բնականոն ընթացքը: 5 2 3 3357
Քննարկվել է 10.06.2022 - 27.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ՝ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում` Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետերի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման բնագավառի վերահսկողության ստուգաթերթերը: 6 0 0 3511
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.05.2022 - 09.06.2022 «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Նշված ժամկետներն առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, որի համաձայն՝ քաղաքաներում արդեն ներդրվել է համակարգը, 2023թ. hունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում։ Հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարներն անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով։ 1 0 0 4241
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.12.2021 - 03.01.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները՝ Նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի չափերը, ինչպես նաև անապահովության միավորը 2022 թվականին սահմանել 2021 թվականի համար սահմանված չափով: Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․ հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։ 0 1 0 5912
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.05.2021 - 30.05.2021 «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծով. սահմանվել է, որ ընտանեկան իրավահարաբերություններից բխող վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է. սահմանվել են առցանց հաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումներ. վերանայվել է հաշտարաների որակավորման և վերապատրաստման ընթացակարգերը. որոշակի փոփոխություններ են նախատեսվել հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը վերաբերող դրույթներում, որի նպատակն է բարձրացնել կազմակերպության գործունեության արդյունավետությունը: 8 3 14 7385