Քննարկվել է 25.05.2023 - 09.06.2023 «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ««ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Այդ կապակցությամբ օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Հետևաբար նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման կարգը սահմանելու համար լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպումը, իրականացումը և անվտանգության ապահովումը։ Նախագծով ակնկալվում է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքի 7.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան լիազորող նորմի առկայության պայմաններում վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը: Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում կխթանվի հայաստանյան ավիաընկերությունների զարգացումը, նպաստավոր հարթակ կստեղծվի ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական կապերի ամրապնդման համար, կբարձրանա պետության ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։ 2 5 1 2141
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 07.03.2019 - 23.03.2019 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր Հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 14.12.2018 - 30.12.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը: 0 8296
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 14.12.2018 - 30.12.2018 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով՝ ընդլայնվել է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վարույթով քննվող գործերի շրջանակը՝ դրանում ընդգրկելով բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկումը, ընդլայնվել է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ նման իրավունք վերապահելով նաև դատարաններին, հասարակական կազմակերպություններին, Արդարադատության նախարարությանը, ինչպես նաև համայնքի ավագանու խմբակցություններին և համայնքի ավագանու անդամների մեկ հինգերորդին՝ վերջիններիս հնարավորություն տալով վիճարկել համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը. սահմանվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման դիմումը վարույթ ընդունելը մերժելու հիմքերը. սահմանվել են վիճարկվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու դեպքում կասեցման ժամկետները. նախատեսվել է վիճարկվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կամ դրա վիճարկվող դրույթի կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի գործողությունը դատարանի կողմից կասեցնելու հնարավորությունը. նախատեսվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթով գործերի քննության հստակ ժամկետներ. սահմանվել են ուժը կորցրած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահերը և դրա հետևանքները. քաղաքացիական, քրեական և վարչական դատավարություններում որպես գործի վարույթը կասեցնելու հիմք նախատեսվել է դատարանների կողմից վարչական դատարանին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման հարցով դիմելու որոշում կայացնելը, ինչպես նաև սահմանվել են կասեցված վարույթի վերսկսման հիմքերը. սահմանվել են հասարակական կազմակերպությունների կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի վիճարկման պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման պայմանները. նախատեսվել է վարչական դատարանի կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու դեպքում դեռևս չկատարված անբողոքարկելի վարչական ակտով դրամական պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը վերադարձնելու մասին դիմում է ներկայացնելու պարտականություն. սահմանվել են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վիճարկման դիմում ներկայացնելու համար վճարվող պետական տուրքի չափը, ինչպես նաև պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտների շրջանակը: 2 1 1 8777
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.11.2018 - 29.11.2018 «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծից հանվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորմանը վերաբերող դրույթները, նաև նախագծով վերականգնվել է կարգավորող մարմնի՝ դեռևս 2004 թվականից ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու և միջազգային պայմանագրեր կնքելու իրավասությունը 0 0 0 9165