Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.11.2023 - 15.12.2023

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Առաջարկվում է, համաձայն համապատասխան հավելվածների, հաստատել՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը, գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը, գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման կարգը՝  նկարագրելով ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2001թ․ նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1121-Լ, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1122 և «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1123 որոշումները: Նախագծի ընդունումը բխում է ՀՀ ԱԺ 2021թ․ օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում»  և  «Գիտության ոլորտը  կարգավորող իրավակա դաշտի կատարելագործում» նպատակներից: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում: Նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող:
0 2328

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 09.10.2023 - 24.10.2023

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճար հատկացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին` պահպանելով այս պահին գործող` ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի N 2-Ն որոշմամբ սահմանված գիտական աստիճանի համար հավելավճարների չափը՝ գիտությունների դոկտորին 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին 25 000 դրամ: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կնպաստի գիտության ոլորտում կադրերի ամրապնդմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրությանը, լրացուցիչ խթան կհանդիսանա գիտական աշխատանքը՝ որպես հիմնական աշխատանք ընտրելու գործում և կբարձրացնի ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2008 թ. հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշումը:
5 3488

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.10.2022 - 27.10.2022

«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը:
33 20840

Քննարկվել է 31.03.2022 - 15.04.2022

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը:
15 6925

Քննարկվել է 11.11.2021 - 27.11.2021

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ, ԴԱՓՆԵԿՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՓՆԵԿՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ԴԱՓՆԵԿՐԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ, ՀՈՒՇԱԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿՐԻ ԴԻՊԼՈՄԻ ՁԵՎԸ, ՊԱՏՎՈՆՇԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՊԱՏՎՈՆՇԱՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ, ՎԵՐԱՀՍԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևը, դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար դափնեկրի վկայագրի ձևը, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար դափնեկրի վկայագրի ձևը, դափնեկրի հուշամեդալի, հուշախորհրդանիշի նկարագրությունը և ձևը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի ձևը, պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը, ինչպես նաև դրամական պարգևների և դրամական միջոցների չափերը, մրցանակակրի կողմից ստացված դրամական միջոցների օգտագործման համար օրենքով նախատեսված միջոցառումների համակարգման, վերահսկման, ինչպես նաև դրամական միջոցները մրցանակակրին փոխանցելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ««Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 760-Ա որոշման հավելվածի 3-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությունից` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը:
0 4667

Քննարկվել է 22.12.2020 - 06.01.2021

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
0 7067

Քննարկվել է 18.08.2020 - 03.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Իրավական ակտերի նախագծի մշակումը պայմանավորված է 2019 թվականի մայիսի  8-ին ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-31-Ն) պահանջներով, որտեղ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ մշակույթի նախարարությունների միաձուլման  արդյունքում ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հետևաբար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորմանն առընչվող այն իրավական ակտերում, որոնց մեջ որպես լիցենզավորման գործընթացն ապահովող լիազոր մարմին է նշված ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այժմ`  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) :      
4 7492

Քննարկվել է 18.08.2020 - 03.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է 2019 թվականի մայիսի  8-ին ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-31-Ն) պահանջներով, որտեղ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ մշակույթի նախարարությունների միաձուլման  արդյունքում ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հետևաբար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորմանն առընչվող այն իրավական ակտերում, որոնց մեջ որպես լիցենզավորման գործընթացն ապահովող լիազոր մարմին է նշված ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այժմ`  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) : <<<<Նախադպրոցական կրթության մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքով որպես նախադպրոցական տարիքային խումբ է սահմանվել նաև միջին նախադպրոցական տարիքային խումբը և առաջացել է այն որոշմամբ ամրագրելու անհրաժեշտություն:
0 7075