Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Իրավական ակտերի նախագծի մշակումը պայմանավորված է 2019 թվականի մայիսի  8-ին ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-31-Ն) պահանջներով, որտեղ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ մշակույթի նախարարությունների միաձուլման  արդյունքում ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հետևաբար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորմանն առընչվող այն իրավական ակտերում, որոնց մեջ որպես լիցենզավորման գործընթացն ապահովող լիազոր մարմին է նշված ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այժմ`  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) :

     

  • Քննարկվել է

    18.08.2020 - 03.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7493

Տպել

Առաջարկներ`

Նաիրա Սիմոնյան

19.08.2020

Դպրոցներին,անկախ դասարանների կամ աշակերտների թվից,հարկավոր է տնտեսվարի կամ բանվորի հաստիք։Տարիներ ի վեր չվերանորոգված շինություններում ամենօրյա խնդիրներն անպակաս են։ Արդյոք պետությունը պատրաստ է հատկացնել այնքան գումար,որ դպրոցը ընթացիկ վերանորգումների համար ամեն օր մասնագետներ հրավիրի դպրոց եւ կնքի նրա հետ ՔԻՊ։Պետք է հաշվի առնել նաեւ ռիսկերը' երեխան դասարանում' դուռն է փակվում,ապակի է կոտրվում,սան,հանգույցի հետ խնդիրներ են ծագում եւ այլն,ով պետք է հրատապ լուծում տա այս խնդիրներին։Կարծում եմ յուրաքանչյուր դպրոցում'անկախ դասարանների թվից,բանվորի մեկ հաստիքը պարտադիր է։

Սիրանուշ Ավագյան

18.08.2020

Ակնկալվում էր աշխատավարձի բարձրացում,ոչ թե հաստիքների կրճատում:Հասկանալի է ներկայս ղեկավարությունը չկարողացավ տարբերվել նախկինց:Նախկին ղեկավարության օրոք դպրոցներ փակվեցին,ներկայինս՝ հաստիքներ կրճատելով մի շարք մասնագետների և մանկավարժների դուրս է թողնում բախտի քմահաճույքի:Եվ իհարկ է դրան անմիջապես կհետևի դպրոցի օպտմալացում:Դե բացատրեք թե ո՞րն է ձեր առավելությունը:Ինչ է դպրոցին գրադարանավար պետք չէ՞:Դե ուրեմն ԴԱԿ համակարգում այլ աշխատող գտեք,թե օպերատորը պետք է անի 0,5 դրույք վարձատրվելով:Դպրոցի աշակերտներին պետք չէ գրադարանը,ուսուցիչները չպետք է օգտվեն գրադարանց:Սա է ձեր գերծախագիծը՝ խավար, անկրթ սերունդ:Իֆորմատկայի ուսուցիչը դպրոցում ունենալով 5 դասաժամ,աշխատում է նաև օպերատոր:Պատկերացրեցիք ձեր արհամարական վերաբերմունքը նման մասնագետների նկատմամբ:Աշխատում ենք,վերապատրաստվում ,ստանում ենք տարակարգ, որ այսօր , ինչ որ մեկի խեղաթյուրված նախագծի պատճառով դուրս մնանք դպրոցից:Իհարկե հանրապետությունում պետք է գործեն մի քան դպրոցներ,քան որ այնտեղ հաճախում են նախարարների,պատգամավորների և այլնի երեխաները;Այդ դպրոցները պետք է հարատևեն:Մնացածը փակեք:Ինչո՞վ եք թուրքից տարբերվում:Երբեք չփորձեք բարձրաձայնաել թե դուք ուրիշ եք,դուք ավելի վատն եք: Կարծես երկիրս բաժանվել է երկու մեծծծ խմբի,մի խումբը չգիտես ի՞նչ է անում ու պարգևավճար ստանում,իսկ մյուս խումբը՝ չգիտես թե ի՞նչ չի անում,որ եղած հաստիքն ու գումարը կրճատում են։Մինչև հիմա հավատացել եմ Ձեզ,բայց փաստերը բերում են նրան,որ դուք աշխատում եք Ձեր շահերի համար և ստվերում դպրոցի կիրթ ու կրթող խավին։Կրթության գլխին խավարի ՄԵԾ ամպ է կախված,հոգացեք Ձեր երկրի ապագա ակադեմիկոսների,ուսուցիչների,սպորտսմենների,մեդալներ բերող դպրոցական և ուսանողական օլիմպիականների կրթական ապագայի մասին։Քայլեր արեք,մի թողեք կործանվի մեր ավանդական դպրոցը։Նորարարությունը շատ անհրաժեշտ է եթե դա անում է և առաջարկում դպրոցի հոգսն ու խնդիրները ճանչող մեկը։Ամպագորգոռ խոսքռրն ու նախագծվող ծրագրերը փլզում են դպրոցս։Հարգելիս ես արդեն մեկ անգամ ապրել եմ դպրոց փակելու դառը ճակատագիրը,չեմ կամենա ոչ մի տնօրենի և ուսուցչի։Թույլ մի տվեք երկիրը կանգնի անգրագիտության եզրին։եղեք կրթութան աջակից և սատարող։

Նաիրա Սիմոնյան

18.08.2020

Դպրոցներին,անկախ դասարանների կամ աշակերտների թվից,հարկավոր է տնտեսվարի կամ բանվորի հաստիք։Տարիներ ի վեր չվերանորոգված շինություններում ամենօրյա խնդիրներն անպակաս են։ Արդյոք պետությունը պատրաստ է հատկացնել այնքան գումար,որ դպրոցը ընթացիկ վերանորգումների համար ամեն օր մասնագետներ հրավիրի դպրոց եւ կնքի նրա հետ ՔԻՊ։Պետք է հաշվի առնել նաեւ ռիսկերը' երեխան դասարանում' դուռն է փակվում,ապակի է կոտրվում,սան,հանգույցի հետ խնդիրներ են ծագում եւ այլն,ով պետք է հրատապ լուծում տա այս խնդիրներին։Կարծում եմ յուրաքանչյուր դպրոցում'անկախ դասարանների թվից,բանվորի մեկ հաստիքը պարտադիր է։

Տեսնել ավելին