14.11.2024 29.11.2024 ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հաշվի առնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել հաստատել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը՝ նկարագրելով ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները: 3 1 0 378
Քննարկվել է 01.08.2024 - 17.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներից: 1 4 0 1201
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.11.2023 - 15.12.2023 ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Առաջարկվում է, համաձայն համապատասխան հավելվածների, հաստատել՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը, գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը, գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման կարգը՝ նկարագրելով ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2001թ․ նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1121-Լ, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1122 և «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1123 որոշումները: Նախագծի ընդունումը բխում է ՀՀ ԱԺ 2021թ․ օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» և «Գիտության ոլորտը կարգավորող իրավակա դաշտի կատարելագործում» նպատակներից: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում: Նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող: 0 1 0 2328
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.09.2023 - 04.10.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ՀՀ կառավարության իրավասություններից է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (օրենքի իմաստով՝ միասին՝ կարգավորվող նյութերի) ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշմամբ սահմանվել են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)՝ ըստ տարիների և այդ նյութերի համապատասխան խմբերի։ Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածք կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների: Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են մինչև Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը՝ համաձայն միջազգային պայմանագրերի: Կառավարությունը կարգավորվող նյութերի՝ ըստ տարիների ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի օզոնի քարտուղարության կողմից երկրի համար սահմանված հիմնամակարդակը, որը Հայաստանի համար սահմանվել է 2023 թվականի հունիսին և կազմում է 475,254 մետրիկ տոննա CO2 համարժեքով: ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը մինչև 2023 թվականը սահմանվել է անսահմանափակ՝ համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության պահանջների։ Ըստ այդ պահանջների՝ 2024 թվականից Հայաստան ներմուծվող հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակը սառեցվելու է հիմնամակարդակի չափով, իսկ հետագա տարիներին նվազեցվելու է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան, որի համաձայն ներմուծման չափաքանակներն ըստ տարիների նվազեցվելու են հիմնամակարդակի նկատմամբ հաշվարկված հետևյալ քանակներով՝ 2029թ-10%, 2035թ.-30%, 2040թ.-50%, 2045թ.-80%։ Հաշվի առնելով օրենքի և հիշատակված միջազգային պայմանագրի նշված պահանջները՝ անհրաժեշտ է սահմանել նաև հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) 2024 թվականից հետո ընկած ժամանակահատվածի համար: Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: 5 0 0 2403
Քննարկվել է 27.12.2021 - 11.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը կարգավորում է կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը, տվյալների լրիվության, հավաստիության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի և աշխատատարության կրճատմանը։ 1 0 0 4376