Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
18.11.2024 03.12.2024
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կալանավորված և ձերբակալված անձանց պահման վայրերի ներքին կանոնակարգերում նախատեսել անանուն հաղորդումներ ներկայացնելու, դրանք ընդունելու պայմանները, միջոցները և ընթացակարգերը, ինչի արդյունքում էլ կստեղծվեն պայմաններ համապատասխան հաստատություններում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար։ Կներդրվեն այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան նման դեպքերում չխուսափել հաղորդումներ ներկայացնելուց և չկաշկանդվել այդ հարցում՝ լիարժեք իրացնելով իրենց իրավունքները։
0 342

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 24.11.2017 - 11.12.2017

«Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը. 2) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը: Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության երաշխավորման կարևորությունը՝ ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները և դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի՝ ապահովելով ազդարարի անանունությունը:
15 16074