Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կալանավորված և ձերբակալված անձանց պահման վայրերի ներքին կանոնակարգերում նախատեսել անանուն հաղորդումներ ներկայացնելու, դրանք ընդունելու պայմանները, միջոցները և ընթացակարգերը, ինչի արդյունքում էլ կստեղծվեն պայմաններ համապատասխան հաստատություններում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար։ Կներդրվեն այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան նման դեպքերում չխուսափել հաղորդումներ ներկայացնելուց և չկաշկանդվել այդ հարցում՝ լիարժեք իրացնելով իրենց իրավունքները։
-
Տևողություն
18.11.2024 03.12.2024 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 338
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: