Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 01.11.2024 - 16.11.2024

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը, զարգացումը, կատարելագործումը և ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Վերոգրյալի հաշվառմամբ Նախագծերով առաջարկվում է Օրենքում սահմանել լիազորված անձի հասկացությունը, արտաքին ազդարարման դեպքում նախատեսել ազդարարումը նաև լիազորված անձին ներկայացնելու իրավական հնարավորությունը։ Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել ներքին և արտաքին ազդարարման տեսակներով հաղորդումը ստանալուց հետո լիազորված անձի կողմից դրանք քննելու և լուծելու նպատակով՝ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը, ինչպես նաև սահմանել ազդարարի հետ՝ իր ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ հետադարձ կապ ապահովող սուբյեկտին։  Միաժամանակ, ազդարարման դեպքերի վերաբերյալ արդյունավետ վիճակագրություն վարելու նպատակով առաջարկվում է ներդնել պարտադիր և միասնական կանոններ` ներառելով նաև ազդարարների նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ընդգրկել կազմակերպություններին վիճակագրություն ներկայացնող սուբյեկտների ցանկում։ Ազդարարման համակարգը արդյունավետ գործարկելու համար, կարևորվում է ազդարարման բոլոր տեսակների զարգացումը։ Այս նպատակով առաջարկվում է նաև կատարելագործել հանրության ազդարարում տեսակը, նախատեսելով հնարավորություն՝ ազդարարել լրատվամիջոցներին՝ առանց սպառելու ազդարարման մյուս տեսակները։
0 552