Հիշել նախագիծը

«ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ

«Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությունը, զարգացումը, կատարելագործումը և ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Վերոգրյալի հաշվառմամբ Նախագծերով առաջարկվում է Օրենքում սահմանել լիազորված անձի հասկացությունը, արտաքին ազդարարման դեպքում նախատեսել ազդարարումը նաև լիազորված անձին ներկայացնելու իրավական հնարավորությունը։ Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել ներքին և արտաքին ազդարարման տեսակներով հաղորդումը ստանալուց հետո լիազորված անձի կողմից դրանք քննելու և լուծելու նպատակով՝ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը, ինչպես նաև սահմանել ազդարարի հետ՝ իր ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ հետադարձ կապ ապահովող սուբյեկտին։ 

Միաժամանակ, ազդարարման դեպքերի վերաբերյալ արդյունավետ վիճակագրություն վարելու նպատակով առաջարկվում է ներդնել պարտադիր և միասնական կանոններ` ներառելով նաև ազդարարների նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ընդգրկել կազմակերպություններին վիճակագրություն ներկայացնող սուբյեկտների ցանկում։

Ազդարարման համակարգը արդյունավետ գործարկելու համար, կարևորվում է ազդարարման բոլոր տեսակների զարգացումը։ Այս նպատակով առաջարկվում է նաև կատարելագործել հանրության ազդարարում տեսակը, նախատեսելով հնարավորություն՝ ազդարարել լրատվամիջոցներին՝ առանց սպառելու ազդարարման մյուս տեսակները։

  • Քննարկվել է

    01.11.2024 - 16.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 551

Տպել