Քննարկվել է 12.02.2020 - 27.02.2020 «Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում են պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից առանձին պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը: Նախատեսվում է նաև «Ոստիկանության մասին» օրենքի 10.1 հոդվածով նախատեսված շրջանակներում որոշման գործողությունը տարածել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա: 4 0 2 6668