Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.05.2023 - 08.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի թիվ ՀՕ-24-Ն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պահանջն ապահովելու առաջնահերթությունից, համաձայն որի՝ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բացի այդ, առաջարկվող Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ձերբակալվածների պահման վայրերը կկառուցվեն, իսկ գործողները կվերանորոգվեն նոր պահանջներին և չափորոշիչներին համապատասխան՝ ապահովելու համար ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորման և արդյունավետ պաշտպանության առաջնահերթությունը։   
0 2454