Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.04.2020 - 12.05.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 31.05.2019թ. ՀՕ-46-Ն օրենքի ընդունմամբ և ՀՀ վարչապետի 15.08.2019թ. Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1129-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի կատարումը ապահովելու անհրաժեշտությամբ, և նպատակ ունի հստակեցնելու որոշման ընդունման իրավական հիմքը։Բացի այդ, նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա սպառազինության ցանկերում կատարվող փոփոխություններով։ Նախագծով կատարվող մյուս փոփոխություններն կրում են բացառապես տեխնիկական բնույթ։
1 6789