Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 31.05.2019թ. ՀՕ-46-Ն օրենքի ընդունմամբ և ՀՀ վարչապետի 15.08.2019թ. Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1129-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի կատարումը ապահովելու անհրաժեշտությամբ, և նպատակ ունի հստակեցնելու որոշման ընդունման իրավական հիմքը։
Բացի այդ, նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա սպառազինության ցանկերում կատարվող փոփոխություններով։ Նախագծով կատարվող մյուս փոփոխություններն կրում են բացառապես տեխնիկական բնույթ։

  • Քննարկվել է

    27.04.2020 - 12.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6786

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

27.04.2020

<<Ոստիկանության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կառավարությունը հաստատում է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը, մինչդեռ նախագծով սահմանվող նոր հավելվածով, ինչպես նաև գործող որոշման հավելվածով սահմանված է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը: Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով նշված ռազմամթերքի տեսակների մասին գործող որոշման հավելվածում և նոր նախագծում խոսք չկա, հետևաբար ոչ միայն նախագծի և գործող որոշման, այլև օրենքի իմաստով առկա է իրավական որոշակիության խնդիր, քանի որ պարզ չէ, թե ի՞նչն է ռազմամթերքը, ի՞նչ է այն իր մեջ ներառում և ո՞ր ռազմամթերքի տեսակն է թույլատրվում օգտագործել ոստիկանությունում, ինչը չի սահմանված և կանոնակարգված ոչ միայն օրենքով, այլև բաց է մնում օրենքի պահանջով ՀՀ կառավարության որոշմամբ օգտագործման համար թույլատրված ռազմամթերքի տեսակները հաստատելու կարևորագույն հարցը՝ դրանից բխող հետևանքներով: Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ իրավական հիմքով և կարգավորումներով է որոշվել, թե ե՞րբ կամ ինչպիսի՞ իրավիճակներում կամ դեպքերում ի՞նչ ռազմամթերք պետք է կամ կարող է օգտագործվել, որո՞նք են ի վերջո թույլատրված ռազմաթերքի տեսակները և ու՞մ կողմից են այդ որոշումներըը կայացվել: Ռազմամթերքի մասով նախագծում չի ապահովվում օրենքի պահանջը և առկա է օրենքի վերը նշված դրույթին հակասություն, որոհետև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է համապատասխանի սահմանադրական օրենքներին և օրենքներին: Առաջարկվում է նախագծով վերանայել գործող որոշման վերնագիրը, հավելվածի վերնագիրը և բովանդակությունը՝ սահմանելով նաև ռազմամթերքի տեսակները:

Տեսնել ավելին