Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N166-Ն հրամանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից չի ներկայացվել պաշտոնական հրապարակման՝ դրա ընդունման համար օրենքով նախատեսված և իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի բացակայության պատճառով: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանն (այսուհետ՝ Հրաման) ուժը կորցրած ճանաչել և ընդունել նոր իրավական ակտ՝ ներքին (լոկալ) իրավական ակտի տեսքով: 14 5 0 1607
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 08.08.2023 - 28.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում համապատասխան կանոնակարգումների անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, Նախագծի ընդունման դեպքում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Ընկերություններ)` ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման ժամանակ սակագնային կարգավորման դաշտում գործող Ընկերությունների կանխատեսվող և շահութաբաժինների հաշվարկման բազայում ներառվող շահույթների մեծությունների հաշվարկման հիմքում կդրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված սակագների հաշվարկներում ներառված շահույթների մեծությունները։ Այդ կապակցությամբ, մասնավորապես, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին N202-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N1 հավելվածի 7-րդ կետում ճշգրտել և հստակեցնել շահութաբաժինների հաշվարկման բազայի առաջին բաղադրիչը: Ներկայումս, օրինակ, Որոշման կանոնակարգումների համաձայն՝ կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազան կազմված է երեք բաղադրիչից՝ հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս), զուտ շահույթին ավելացումներ և հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս: Դրա հետ մեկտեղ, Հանձնաժողովի կողմից կարգավորման ենթակա Ընկերությունների համար շահութաբաժինների հաշվարկման բազայում հաշվետու տարվա զուտ շահույթի իրական մեծությունը հիմք ընդունելու պարագայում, մասնավորապես, էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների ֆինանսական բեռը ծանրանում է՝ խոչընդոտ հանդիսանալով դրանց անխափան գործունեության իրականացմանը։ Ըստ այդմ, ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում Հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար հաշվետու տարվա զուտ շահույթի մեծություն է ընդունվելու յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված (սակագնի հաշվարկում ներառված) և հանձնաժողովի կողմից սակագնի տեսքով հաստատված՝ տարեկան շահույթի մեծությունը, ինչն էապես կթեթևացնի, մասնավորապես, էներգահամակարգի առևտրային կազմակերպությունների ֆինանսական բեռը՝ նպաստելով դրանց անխափան գործունեության իրականացմանը։ 0 0 0 1979
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 02.02.2023 - 23.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված գործող ձևաչափը բովանդակային առումով համապատասխանեցնել 2022թ. օգոստոսի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N1222-Ն որոշման դրույթներին, ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման գործընթացում շահութաբաժնի հաշվարկման բազայի ճշգրտման համար կիրառելի դարձնելով 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ) կողմից իրականացվող որոշ ծախսերի՝ փոփոխված առավելագույն թույլատրելի սահմանաչափերը: Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկման հետ կապված՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը։ Հետևաբար, անհրաժեշտություն էր առաջացել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված հիմնական հասկացություններին, ինչպես նաև Ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված սահմանաչափերին: Հետևաբար, վերոհիշյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև Հրամանում՝ դրանով հաստատված հավելվածը շարադրելով նոր խմբագրությամբ, որպեսզի հավելվածի ձևաչափն էլ բովանդակային առումով համապատասխանեցվի Որոշման դրույթներին: 0 1 0 2636
Քննարկվել է 17.05.2022 - 06.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը Հանձնարարականի կատարումն է՝ առաջադրված տրամաբանության շրջանակներում, և այդ առումով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսումը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների կատարումը։ Այդ կապակցությամբ, Հանձնարարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնարարականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում): Նախագծով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարության հսկողական գործառույթների անխաթար իրականացման շարունակականություն՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացի անընդհատելիության ապահովման ուղղությամբ: 0 0 0 3672
Քննարկվել է 17.05.2022 - 06.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N899-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հանձնարարականով առաջարկվել է գույքագրել պետական և տարածքային կառավարման յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ, իսկ եթե դրանց անհրաժեշտությունն այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում: Ընդ որում, Հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան իրավական ակտերն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022թ. գարնանային հերթական նստաշրջանի ավարտը: Ըստ այդմ, հաշվի է առնվել այն կանխադրույթը, որը նախատեսված է Հանձնարարականի 3-րդ կետով, որ այդ վերջնաժամկետի ավարտից հետո արդեն թույլատրելի չեն համարվելու համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը (այդ թվում՝ նաև մինչ այժմ ընդունված իրավական ակտերում): Նախագծով Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող՝ լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարության հսկողական գործառույթների անխաթար իրականացման շարունակականություն՝ միջնաժամկետ հեռանկարում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգման, այդ նպատակով բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով ՀՀ պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման ուղղությամբ: 0 0 0 3572
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 17.02.2021 - 05.03.2021 «ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է իրավական կարգավորմամբ ապահովել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական կայունությունը և երկարաժամկետ կտրվածքում՝ 2011֊2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով շահութաբաժնի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: 0 0 0 5789
Քննարկվել է 18.10.2019 - 03.11.2019 «ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է Տաշիրի բժշկական կենտրոնի համար նոր շենք կառուցելու նպատակով Տաշիրի ավտոկայանի տարածքը Լոռու մարզպետարանին ամրացնել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին պետության կողմից շահութաբաժնի գումարի չափով փոխհատուցում տրամադրելու դիմաց: 3 1 0 6943