Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.08.2023 - 13.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է, որ՝ 1) աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, նաև այն դեպքում, եթե ներգրավվել է կամավոր աշխատանք կատարող՝ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագիր կնքելու, 2) ստուգման ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության), ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու դեպք (փաստ) է համարվում նաև այն դեպքը, երբ ստուգում իրականացնող անձինք տվյալ կազմակերպության մոտ արձանագրում են նախկինում ներգրավված կամավոր աշխատանք կատարող՝ առանց կամավոր աշխատանքի ներգրավված ժամանակ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագրի կնքման, 3) հարկային մարմնի ստուգում իրականացնող անձանց կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության), ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու ստուգումների ժամանակ պետք է հաշվի առնեն, որ կամավոր աշխատանքի մասին պայմանագրերի առկայության դեպքում այդ անձինք չեն հանդիսանում վարձու աշխատողներ, իսկ այդ պայմանագրերի բացակայության դեպքում կամավոր աշխատանքում ներգրավված անձինք կհամարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված աշխատողներ: Միաժամանակ, հարկային մարմնի ստուգում իրականացնող անձանց կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու ստուգումների ժամանակ պետք է հաշվի առնեն, որ աշխատանքային պրակտիկա անցնող փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի հետ կնքված համապատասխան գրավոր պայմանագրերի առկայության դեպքում այդ անձինք չեն հանդիսանում վարձու աշխատողներ, իսկ այդ պայմանագրերի բացակայության դեպքում նշված անձանց կողմից գործատուի մոտ աշխատանք կատարելու պարագայում այդ անձինք կհամարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված աշխատողներ։     
0 2905

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.01.2022 - 27.01.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկված, պատերազմի մասնակից հանդիսացող անձինք ուսուցման ժամանակահատվածում աշխատանքի ընդունվելու կամ ինքնազբաղված դառնալու պարագայում պարտավորված չեն լինի հետ վերադարձնել ծրագրի իրականացման ընթացքում ինչպես իրենց ստացած, այնպես էլ մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությանը իրենց մասով վճարված ֆինանսական միջոցները։
0 3883

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.03.2021 - 05.04.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը և գրավչությունը մեծացնելու նպատակով։
2 5724

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.06.2017 - 19.06.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն` 1) ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց, որոնց պատիժը կրելու ավարտին մնացել է վեց ամիս, հնարավորություն ընձեռել ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրում, 2) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը դիտարկել որպես աշխատաշուկայում անմրցունակ ճանաչելու պայման, որը հնարավորություն կտա անձին ընդգրկվել զբաղվածության կարգավորման մի շարք պետական ծրագրերում, 3) ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացման նպատակով լուծել իրավակիրառական պրակտիկայում վեր հանված խնդիրները: Նախագծով առաջարկվող նոր ծրագիրը նպատակ ունի գործազուրկների կողմից գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման միջոցով բարձրացնել պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկների, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գրավչությունը բարձրորակ և հեռանկարային կադրերի համար՝ դրանով իսկ մեծացնելով թափուր աշխատատեղերը որակյալ կադրերով համալրելու հնարավորությունը:
0 8641