Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը և գրավչությունը մեծացնելու նպատակով։

  • Քննարկվել է

    19.03.2021 - 05.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5722

Տպել

Առաջարկներ`

Տիրան Կաժոյան

21.03.2021

Շատ խրախուսելի նախագիծ է։ Լավ կլիներ պետության առաջնահերթ ռազմավարական ոլորտներում ՝ օրինակ ռազմաարդյունաբերություն, ՏՏ ոլորտ և այլն, ապագա աշխատողին պետությունը սկսի նախապատրաստել հենց սկզբից՝ դպրոցից, որոշակի խրախուսական մեթոդներով, հետագայում էլ ավելի խորացնելով բուհերում՝ անգամ պետության հաշվին ուղարկելով վերապատրաստման արտասահման՝ միաժամանակ ամրագրելով ուսանողի ապագա աշխատանքը իր կոնկրետ մասնագիտությամբ հենց ավարտելուց հետո։ Կարճ ասած՝ պետությունը պետք է իր առաջ դնի կոնկրետ ուղղությունների զարգացում, ստեղծի դրա համար անհրաժեշտ գործարաններ կամ ենթակառուցվածքներ և պատրաստի անհրաժեշտ և որակյալ կադրեր՝ երաշխավորելով վերջիններիս այդ կրթությունը վերջացնելուց հետո ստանալ նախանշված հիմնական աշխատատեղը՝ նախանշված սկզբնական աշխատավարձով։ Այս ճանապարհով պետությունը ինչ ոլորտ ուզենա այն էլ կզարգացնի, իսկ սովորողները չեն սովորի միայն դիպլոմի համար, այլ համոզված կլինեն, որ ընտրելով տվյալ ոլորտը, հենց ավարտելուց հետո միանգամից կունենան իրենց հիմնական գործը։ Հուսով եմ միտքս կարողացա հասկանալի շարադրել... Մեր երկրին արագ զարգացում է պետք, որի շարժիչը հենց պետությունը պիտի դառնա։ Հարգանքով՝ Տիրան Կաժոյան, հեռ 093200259

David Aspaturyan

19.03.2021

Ես բազմազավակ ծնող եմ ունեմ 6երեխա ինչպես կարող եմ օգտվել այս ծրագրից։

Տեսնել ավելին