Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 24.07.2024 - 09.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի № 1699-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և Որոշումը համապատասխանեցնել է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգին։ Միաժամանակ հիշյալ նախագծերի և ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի № 113-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-67-Ն օրենքի ընդունմամբ՝ համաձայն որի՝ «հաշմանդամների» բառը փոխարինվել է «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։ 3 5 4 1170
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020 «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.3-րդ հոդվածի 3-րդ և մասի և ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 3-ի թիվ 119-Ա որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի ցանկով նախատեսված 2-րդ միջոցառման կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: 9 8 1 7448