Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության  2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի № 1699-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և Որոշումը համապատասխանեցնել է  «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգին։ Միաժամանակ հիշյալ նախագծերի և ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի № 113-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-67-Ն օրենքի ընդունմամբ՝ համաձայն որի՝ «հաշմանդամների» բառը փոխարինվել է «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

  • Քննարկվել է

    24.07.2024 - 09.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1168

Տպել

Առաջարկներ`

Levon Makhsudyan

25.07.2024

Անվադողերի կիրառման միջակայքերի աղյուսակում մայիս և սեպտեմբեր ամիսներին ձմեռային բութակավորված անվադողերի օգտագործումը երթևեկության անվտանգության տեսակետից հիմնավորված չէ, քանի որ այդ ամիսներին հիմնականում առանց ձյան ծածկույթի ասֆալտային կամ բետոնային ծածկով ճանապարհների վրա բութակավոր անվադողերի շահագործումը որպես հետևանք կարող է բերել երկաթյա բութակների արտանետման , ինչը վտանգ կարող է հանդիսանալ երթևեկության մասնակից այլ տրանսպորտային միջոցների համար։ Առաջարկ - Մայիս և սեպտեմբեր ամիսները միավորել հունիս-օգոստոս ամիսներին՝ կիրառելով անվադողերի նկատմամբ համապատասխան սահմանափակումները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

24.07.2024

ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման հավելված 1-ի նկար12-ի «հաշմանդամ» պատկերը փոխարինել նոր պատկերով, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://accessibleicon.org/#use։ Այն եկել է փոխարինելու1960-ականներին ստեղծված տարբերանշանին, որը չի արտացոլում մարմնի օրգանական շարժումներն ինչպես մյուս ստանդարտ իզոտիպերի դեպքում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

24.07.2024

Նախագծերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքին՝ հաշվի առնելով, որ անձանց նկատմամբ այլևս չեն սահմանվում հաշմանդամության խմբեր (սակայն խմբերը պահպանվում են նախկին համակարգով գնահատված անձանց դեպքում)։

Տեսնել ավելին