Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.05.2024 - 28.05.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1368-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Համաձայն ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝ հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) խառնուրդները 2025 թվականի հունվարի մեկից կհամարվեն կարգավորվող նյութեր և համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի՝ ենթակա կլինեն քվոտավերման և լիցենզավորման: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածի ցանկում լրացվում են ՀՖԱ խառնուրդները: 1 3 0 1346
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.09.2023 - 04.10.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ֆտորացված գազերի չափաքանակների տրամադրման գործընթացը պետք է սկսի գործել 2024 թվականի հունվարի 1-ից՝ համաձայն Հայաստանի կողմից սույն ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների: Նախագծով նախատեսվում է սահմանված ձևաչափերում (հայտ և հայտի հիման վրա տրամադրվող չափաքանակ ըստ համարակալման) փոփոխությունների իրականացում՝ ապահովելու 2024 թվականի հունվարի 1-ից հիդրոֆտորածխածինների համար նախատեսվող անհատական չափաքանակների տրամադրման իրավական գործընթացը: Նկատի ունենալով, որ հիդրոֆտորածխածինների խառնուրդների մասով հայտադիմումներում արտահայտված չափաքանակները, պետության կողմից տրամադրվող չափաքանակները նույնպես պետք է արտահայտված լինեն մետրիկ տոննա CO2 համարժեքով, հիդրոֆտորածխածինների խառնուրդների առանձին ձևաչափերի նախատեսման անհրաժեշտությունը վերանում է: Օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդների ներմուծումն Հայաստանի Հանրապետություն արգելված է 2015 թվականից: 1 2 0 2643
Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.09.2023 - 04.10.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ՀՀ կառավարության իրավասություններից է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (օրենքի իմաստով՝ միասին՝ կարգավորվող նյութերի) ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշմամբ սահմանվել են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)՝ ըստ տարիների և այդ նյութերի համապատասխան խմբերի։ Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածք կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների: Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են մինչև Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը՝ համաձայն միջազգային պայմանագրերի: Կառավարությունը կարգավորվող նյութերի՝ ըստ տարիների ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի օզոնի քարտուղարության կողմից երկրի համար սահմանված հիմնամակարդակը, որը Հայաստանի համար սահմանվել է 2023 թվականի հունիսին և կազմում է 475,254 մետրիկ տոննա CO2 համարժեքով: ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը մինչև 2023 թվականը սահմանվել է անսահմանափակ՝ համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության պահանջների։ Ըստ այդ պահանջների՝ 2024 թվականից Հայաստան ներմուծվող հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակը սառեցվելու է հիմնամակարդակի չափով, իսկ հետագա տարիներին նվազեցվելու է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան, որի համաձայն ներմուծման չափաքանակներն ըստ տարիների նվազեցվելու են հիմնամակարդակի նկատմամբ հաշվարկված հետևյալ քանակներով՝ 2029թ-10%, 2035թ.-30%, 2040թ.-50%, 2045թ.-80%։ Հաշվի առնելով օրենքի և հիշատակված միջազգային պայմանագրի նշված պահանջները՝ անհրաժեշտ է սահմանել նաև հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) 2024 թվականից հետո ընկած ժամանակահատվածի համար: Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: 5 0 0 2404
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.03.2022 - 26.03.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածի ցանկում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը կհամապատասխանեցվեն ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին՝ ապահովելով գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների ներդաշնակությունը և իրավակարգավորումների արդյունավետությունը: 0 0 0 4129
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.03.2022 - 26.03.2022 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» , «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Նախագծի ընդունմամբ սահմանվում են մի շարք հասկացություններ և նախատեսվում են կառավարության և պետական լիազոր մարմնի համար ոլորտային որոշ լիազորություններ, որոնք հնարավորություն են տալու իրականացնելու ոլորտային հարաբերությունների լիարժեք իրավակարգավորում՝ ապահովելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը: Բացի այս, տնտեսավարողների համար նախատեսվելու է պարտականություն՝ պետական համապաստասխան մարմնի սահմանված պահանջի դեպքում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև կսահմանվի մեկանգամյա օգտագործման տարաներով օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման արգելք: Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսավարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար, ինչն ուղղված է ամբողջական դարձնելու իրավական գործիքների այն համախումբը, որոնք միտված են լինելու ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների իրավակարգավորմանը առանց բացթողումների և լրիվությամբ: Արդյունքում դա հնարավորություն կտա լուծելու բնապահպանական որոշ խնդիրներ և ապահովելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը: 0 0 0 4008
Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.07.2020 - 18.07.2020 «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 291-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 291-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի 5-րդ հոդվածը, շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչվել էր լիազոր պետական մարմին՝ օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում։ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմին ճանաչել նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: 0 6330