Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

31.03.2026 16.04.2026
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Աշխարհում տրանսպորտային ծառայությունները արագ ինտեգրվում են էլեկտրոնային հավելվածներին ու տեխնոլոգիաներին, իսկ հարթակներում տրանսպորտային ծառայությունների թվայնացումը պահանջում է նոր մոտեցումներ ու հարկային կարգավորումներ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշվառման և հարկային թափանցիկության առավել հաջողված եղանակն է թվային հարկային հաշվառման ներդրումը, ֆիզիկական անձանց՝ էլեկտրոնային հարթակներով զբաղվածության կարգավորումը, ինչպես նաև մասնագիտական հարկման համակարգի ներդրումը։ Հարկ է նշել, որ Հայաստանում ուղևորափոխադրումների մասով 2024 թվականին նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման բացակայությամբ, ֆիզիկական անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ, ֆիզիկական անձանց ամբողջական հարկազատմամբ, ֆիզիկական անձանց և գրանցված սուբյեկտների միջև անհավասար պայմանների առկայությամբ, ինչպես նաև ոլորտում ոչ լիարժեք վերահսկողության իրականացմամբ, իսկ ֆիզիկական անձանց մասով՝ դրա բացակայությամբ։ Ձեռնարկված բարեփոխումների նպատակադրումներն էին՝ ուղևորափոխադրման պատվերների ձևակերպում իրականացնող էլեկտրոնային հարթակների համակարգի հիման վրա ճկուն, պարզ ու հարմարավետ լուծումների նախատեսում՝ հարկային հաշվառման և հարկերի վճարման ապահովման համար, էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց հաշվառում, նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության ստացում, առանց հարթակների ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց համար հարկային մարմնի պարզեցված համակարգի ներդրում,  պետական լրացուցիչ եկամուտների ապահովում և հարկային արդյունավետ հսկողության ներդրում։
Մնաց {days} օր
0 209

Քննարկվել է 04.07.2023 - 19.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) միտված է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ կացության կարգավիճակ ստանալու համար փաստաթղթերի ներկայացման և այլնի նպատակով լիազոր մարմին սահմանելն է, որը նաև նպատակ է հետապնդում պարզեցնել ոլորտում իրականացվող վարչարության գործընթացը։   
Մնաց {days} օր
0 4687

Քննարկվել է 26.03.2019 - 10.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն ստանալը ևս սահմանել որպես շնորհված կացության կարգավիճակի դադարման հիմք:
Մնաց {days} օր
1 8993
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: