Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 29.08.2017 - 13.09.2017 <<Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային եւ գործարար ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման սկզբունքները, գործընթացը և չափանիշները: Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է իրականացնել ծրագրային առաջարկների բազմագործոն գնահատում և այդ կապակցությամբ ստեղծել Գնահատող մարմին` միջգերատեսչական հանձնաժողով: Նախատեսվում է հանձնաժողովի կողմից գնահատել և ծրագրերի վարկային տոկոսները սուբսիդավորելու որոշում կայացնել` ըստ հետևյալ չափորոշիչների. -ծրագրի ոլորտ -աշխարհագրական դիրք -համաֆինանսավորման չափ -հիմնական աշխատատեղերի ստեղծում -արտադրանքի արտահանում: 1 0 0 8830