Գտնվում է ՀՀ կառավարությունում
<<Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային եւ գործարար ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման սկզբունքները, գործընթացը և չափանիշները: Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է իրականացնել ծրագրային առաջարկների բազմագործոն գնահատում և այդ կապակցությամբ ստեղծել Գնահատող մարմին` միջգերատեսչական հանձնաժողով: Նախատեսվում է հանձնաժողովի կողմից գնահատել և ծրագրերի վարկային տոկոսները սուբսիդավորելու որոշում կայացնել` ըստ հետևյալ չափորոշիչների.
-ծրագրի ոլորտ
-աշխարհագրական դիրք
-համաֆինանսավորման չափ
-հիմնական աշխատատեղերի ստեղծում
-արտադրանքի արտահանում:
-
Քննարկվել է
29.08.2017 - 13.09.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 8830
Տպել