Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.02.2020 - 14.03.2020 «Մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված են այն դեպքերը, երբ մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) այդպիսի ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը ազատ տնտեսական գոտու տարածքից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման: Նույն հոդվածի 6-րդ կետով այդպիսի դեպքերում մաքսային մարմնի կողմից թույլտվությունների տրամադրման կարգի սահմանումը վերապահված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը: Ներկայումս համապատասխան կարգավորման բացակայությունը տնտեսավարող սուբյեկտների մոտ գործնականում առաջացնում է խնդիրներ՝ ազատ տնտեսական գոտուց ապրանքների ժամանակավոր դուրսբերման և վերադարձման մասով, ինչի լուծման նպատակով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ: 4 0 0 6486
Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.05.2019 - 21.06.2019 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը սահմանելու, այդ դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը սահմանելու, այդ դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 15.03.2019թ. «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 251-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետով սահմանված միջոցառման կատարմամբ: Նշյալ կետի համաձայն՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերին համապատասխան ՀՀ ՊԵԿ կողմից պետք է մշակվի և ՀՀ կատավարություն ներկայացվի «Ազատ տնտեսական գոտու «ազատ մասքային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 1 0 1 7705
Քննարկվել է 27.12.2017 - 14.01.2018 ««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու վերաբերյալ և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք չհանդիսացող ճանաչելու վերաբերյալ եզրակացությունների ձևի, լրացման կարգի, տրամադրման և կիրառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2017թ. հունվարի 1-ից սկսած Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի երրորդ երկրներից ներմուծված հումքի մասով մաքսազերծվելուց հետո: 0 1 0 9222