Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.05.2025 - 12.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1934

Քննարկվել է 27.05.2025 - 18.06.2025

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՆՈՐ ՍՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՎԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՆՈՐ ՍՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՎԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1812

Քննարկվել է 27.05.2025 - 11.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոինիսի 27-ի N 971-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու արտահանման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2025 թվականի խաղողի մթերումների գործընթացը։
Մնաց {days} օր
0 1761

Քննարկվել է 26.05.2025 - 10.06.2025

«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՄՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» , «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման նպատակն է. ապահովել Եղեգիս համայնքի Վարդահովիտ, Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս բնակավայրի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
Մնաց {days} օր
4 2545

Քննարկվել է 26.05.2025 - 16.06.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Վարուժան Գևորգի Հովհաննիսյանին    շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայաության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու մասին
Մնաց {days} օր
0 1232

Քննարկվել է 26.05.2025 - 11.06.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի № 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է, սահմանել որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ժամկետի ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում՝  պայմանագրի ժամկետի ավարտի և ինքնաբերաբար երկարաձգման պայմանների մասին բաժաներդների նախապես ծանուցման, ինչպես նաև որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում՝ բաժանորդի կողմից  տվյալ ժամկետի ինքնաբերաբար երկարաձգումից հետո առնվազն 30 օրվա ընթացքում պայմանագիրը առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնելու կարգավորումներ։
Մնաց {days} օր
0 1704

Քննարկվել է 26.05.2025 - 10.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համառոտ բնութագիր Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվել են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով: Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է մեկ համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:
Մնաց {days} օր
0 1679

Քննարկվել է 26.05.2025 - 10.06.2025

«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին»  Նախատեսվում է հաստատել նախագծի հավելվածով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման  արգելք՝ վեց ամիս ժամկետով։
Մնաց {days} օր
0 1852

Քննարկվել է 26.05.2025 - 17.06.2025

ՀՀ պետական բյուջեում վերաբաշխումների և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը հաստատելու մասին Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների վերաբաշխումների և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման գործընթացները և կանոնակարգվում են այդ գործընթացների հետ կապված հիմնական հարաբերությունները։
Մնաց {days} օր
0 1493
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: