Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.05.2021 - 28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված և Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես,  Ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանված նպատակներից են․ - ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. - անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը. - նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները:
Մնաց {days} օր
49 42671

Քննարկվել է 11.05.2021 - 26.05.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է վերահսկող մարմնի կողմից Կազմակերպիչների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներով կատարված լրացումները փոփոխությունները ներառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հարցաշարերում:
Մնաց {days} օր
1 7165

Քննարկվել է 11.05.2021 - 01.06.2021

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչը հնարավորություն կընձեռի ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին վերապահել ռադիոակտիվ թափոնների բնագավառում սակագնային կարգավորման իրավասություն:Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման  բնագավառում բնականոն գործունեություն իրականացնելու համար:
Մնաց {days} օր
0 7475

Քննարկվել է 10.05.2021 - 25.05.2021

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընունման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 7792

Քննարկվել է 10.05.2021 - 26.05.2021

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը (ՖԿԱԾ) նախատեսում է մի շարք  գործողությունների ծրագրեր՝ օգնելու երկրի բնակչությանը ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար: Սույն ծրագիրը տեղեկություն է տրամադրում ՖԿԱԾ առաջին փուլի (2014-2019 թթ.) գործողությունների ծրագրի  իրագործման առաջընթացի վերաբերյալ և, ներառելով նաև 2021-25 թթ. գործողությունների պլանը, նկարագրում է, թե ինչպես է նախատեսվում բարձրացնել բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակը հաջորդ փուլում: Սույն ռազմավարության և 2021-25 թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներն իրականացվել են Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի ներքո: ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) շնորհակալություն է հայտնում հանձնաժողովի անդամներին և բոլոր մյուս շահագրգիռ կողմերին, ովքեր իրենց ավանդն են ունեցել ֆինանսական կրթման ծրագրերի և գործողությունների այս նոր ծրագրի մշակման գործընթացում: Մենք շնորհակալ ենք նաև Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամին (SBFIC) և Գերմանիայի կառավարությանը, որոնք աջակցել են այս գործընթացին: ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է շարունակել համագործակցությունը շահագրգիռ կողմերի լայն շրջանակների հետ: Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ՀՀ ԿԲ-ն կամ որևէ այլ կազմակերպություն չեն կարող միայնակ հասնել Հայաստանում ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճի: Հետևաբար չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և  աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ: Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը վերջնանպատակին հասնելու միջոց է, այլ ոչ թե ինքնին վերջնանպատակ: Գիտելիքները, հմտությունները և պատասխանատու վերաբերմունքը կարևոր են, սակայն եթե մարդիկ չշարունակեն իրենց անձնական և ընտանեկան ֆինանսներն արդյունավետ կառավարել գործնականում, ձեռքբերումները չնչին կլինեն: Այսինքն՝ ֆինանսական կրթությանն առնչվող միջոցառումները ուղղվելու են վարքագծի խրախուսմանը և խթանմանը: Մենք հասկանում ենք, որ վարքագիծը պայմանավորվում է ոչ միայն կրթությամբ, այլ նաև այլ գործոններով, ինչպիսին են մարդկանց անհատական փորձը, միջավայրը, սոցիալ-տնտեսական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները և այլն։ Այնուամենայնիվ, ռազմավարության հաջողությունը, որքան հնարավոր է, չափվելու է նրանով, թե մարդիկ գործնականում ինչ վարքագիծ են դրսևորում:
Մնաց {days} օր
1 8219

Քննարկվել է 08.05.2021 - 24.05.2021

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի ընդունմամբ կկարգավորվի օդերևութաբանության և  եղանակի կանխատեսման բնագավառում ծառայությունների մատուցման իրավասություն ունեցող անձանց հաշվառման ռեեստրի ստեղծման և վարման հարցերը:
Մնաց {days} օր
0 6807

Քննարկվել է 07.05.2021 - 23.05.2021

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱ¬ՍԻՆ Ակնկալվում է ունենալ բուժաշխատողների ռեգիստր, որն իր հերթին կցված կլինի տարբեր բազաների, և հնարավորություն կտա ամբողջական տվյաներ ունենալ Հայաստանի Հանրապետության բուժաշխատողների` որպես առողջապահության ոլորտում մարդկային ներուժի, վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 10110

Քննարկվել է 06.05.2021 - 21.05.2021

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նպատակ ունի բարելավել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, խնայելով ֆինանսական միջոցներ Վարդենիսի պոլիկլինիկան Վարդենիսի հիվանդանոցին միացման եղանակով վերակազմակերպելու միջոցով։ Միաժամական, ներկայացված նախագծով առաջարկվում է «Բերդի ԲԿ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Առողջապահության նախարարությանը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց սպասարկումը իրականացնել ՊՆ ենթակայության տակ գործող բժկական կազմակերպության կողմից։
Մնաց {days} օր
0 8151
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: