Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նպատակ ունի բարելավել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, խնայելով ֆինանսական միջոցներ Վարդենիսի պոլիկլինիկան Վարդենիսի հիվանդանոցին միացման եղանակով վերակազմակերպելու միջոցով։ Միաժամական, ներկայացված նախագծով առաջարկվում է «Բերդի ԲԿ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Առողջապահության նախարարությանը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց սպասարկումը իրականացնել ՊՆ ենթակայության տակ գործող բժկական կազմակերպության կողմից։

  • Քննարկվել է

    06.05.2021 - 21.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6056

Տպել