Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

30.03.2026 14.04.2026
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաև առանձին առանձին հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 286

30.03.2026 15.04.2026
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հարկման նպատակով կիրառվող՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման համակարգն ազատականացնելու միջոցով բարձ­րաց­նել տնտեսության ներդրումային գրավչությունն ու տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև արագացնել տնտեսության արտադրական և տեխնոլոգիական հիմքի արդիականացման գործընթացը:
Մնաց {days} օր
0 326

30.03.2026 14.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ձեռք բերել միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ միջոցներ, ինչպես նաև ապահովել ոլորտը կարգավորող օրենսդրության համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին և զարգացումներին։
Մնաց {days} օր
0 175

30.03.2026 14.04.2026
«Նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրերի տրամադրումն իրականացվում է տարբեր իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կրթության մասին» օրենքի 40.1. հոդվածի 1-ին կետով սահմանված է որակավորման միասնական պահանջ և միասկանան հավաստագրման գործընթացի սահմանման անհրաժեշտություն է առաջացել, սույն նախագծով առաջարկվում է սահմանել նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման միասնական կարգը, ինչպես նաև կարգավորել հավաստագրման, բողոքարկման և հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները։
Մնաց {days} օր
1 162

27.03.2026 11.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիծը:
Մնաց {days} օր
0 182

27.03.2026 13.04.2026
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագիծը ներկայացվում է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասի։  Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջային ուղղությունների/կենտրոնների համակարգված և համաչափ տարածքային զարգացման հրամայականից։ Անհրաժեշտ է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների համակարգված գործունեությամբ զարգացնել զբոսաշրջային կենտրոն/գյուղ համարվող բնակավայրերի ներուժը,  ինչպես նաև ճանաչելի դարձնել հայկական զբոսաշրջային արդյունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում։
Մնաց {days} օր
0 123

27.03.2026 11.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1018-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվում են քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացները, որոնք հանդիսանում են քաղաքաշինության բնագավառի իրավակարգավորման հիմք և կիրառվում են նախագծման, շինարարության, փորձաքննության և վերահսկողության փուլերում։ Գործող կարգավորման համաձայն՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կազմակերպվում է հիմնականում կազմակերպությունների մասնագիտական և տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ, այսինքն կազմակերպությունների կողմից։
Մնաց {days} օր
0 104

27.03.2026 13.04.2026
«Սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ   Նախագծով սահմանվում է սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործման իրականացման համար անհրաժեշտ՝ պետական լիազորված մարմինների կողմից համաձայնությունների տրամադրման կարգը։ Նախատեսվում է կանոնակարգել ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների կողմից համաձայնությունների տրամադրման ընթացակարգը:   
Մնաց {days} օր
0 63

27.03.2026 13.04.2026
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող մի շարք ՀՀ կառավարության որոշումները, որոնք չեն բխում ոլորտը կարգավորող գործող օրեսդրության պահանջներից:
Մնաց {days} օր
0 91
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: