Քննարկվել է 01.04.2021 - 28.04.2021 «ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 927-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 927-Ն հրամանով հաստատվել են հաշվետվության ձևերը, որոնցով սահմանվել են որոշակի պահանջներ՝ կրթական ծրագիր, մասնագիտություն, սահմանային տեղեր, ուսուցման լեզուն, ուսուցման տևողություն և այլն: 2012 թվականից հետո ընդունվել են մի շարք իրավական ակտեր որոնցով առաջացել են հաշվետվության ձևերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն: 2 0 0 6100
Քննարկվել է 03.04.2020 - 20.04.2020 ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին Ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը։ 1 7157
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019 «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգի և բողոքների ընդդատության հետ կապված հարցերի համապարփակ իրավակարգավորմամբ: 8 0 1 8113
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.12.2018 - 04.01.2019 « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հստակեցնել դատախազի լիազորությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում՝ ամրագրելով, որ դրանք ստանալուց անմիջապես հետո դատախազը կարող է հետաքննության մարմնին կամ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր: Այս կարգավորման պարագայում կվերացվի դատախազի կողմից նյութերի նախապատրաստումը մի մարմնից մեկ այլ մարմին փոխանցելու լիազորության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները։ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջապես ստանալու դեպքում դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը հանձնարարելը բխում է իրավական որոշակիությունից, կհանգեցնի միջգերատեսչական տարբերակված մոտեցումների վերացմանը և միասնական պրակտիկայի ձևավորմանը: 5 1 1 10288
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.08.2018 - 13.09.2018 «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 0 0 0 8159
Քննարկվել է 19.04.2017 - 08.05.2017 «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու վերաբերյալ կարգն ու պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրման ընթացակարգն ու պայմանները: 1 0 1 9444