Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 23.06.2020 - 08.07.2020

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հնարավորություն կստեղծվի գործնականում բացառել կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր միջոցներին այն դատապարտյալների և կալանավորված անձանց հասանելիությունը, որոնք իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հակում ունեն, այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում՝ այդպիսով նպաստելով ազատությունից զրկված անձանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխմանը և նրանց կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությանը:
1 6772

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.11.2019 - 07.12.2019

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն միջազգային պահանջներին, կապահովվի դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղերի ստացման ու պահման նկատմամբ վերահսկողության հնարավորությունը՝ առաջնորդվելով բժշկական համապատասխան ցուցմամբ և չվնասելու սկզբունքով:
0 6650

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.11.2019 - 04.12.2019

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը չունի գերատեսչական մեդալներ և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում խրախուսանքի տեսակները՝ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության պետին օժտել մեդալով, կրծքանշանով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրելու լիազորությամբ՝ այդպիսով ապահովելով նաև քրեակատարողական ծառայողների համար նախատեսված խրախուսանքի տեսակները զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տրվող խրախուսանքի տեսակներին համապատասխանությունը ու դրանց միատեսակությունը։ Նախագծով նախատեսված խրախուսանքի տեսակների ավելացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն առավել հմտորեն, բարեխիղճ և պատշաճ ձևով կատարելու, ինչպես նաև դրա արդյունքում գնահատված լինելու համար, միաժամանակ հնարավոր կլինի ըստ արժանվույն գնահատել ու խրախուսել ծառայողական և մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարած աշատակիցներին` դրանով իսկ հասարակությունում բարձրացնելով քրեակատարողական ծառայության դերը:
0 6678

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.11.2019 - 01.12.2019

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված և 2005 թվականի փետրվարի 10-ից կիրառության մեջ դրված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը անմիջական գործողության իրավական ակտ է, որը միասնական, համակարգված և համապարփակ կարգավորում է քրեակատարողական ոլորտի հասարակական հարաբերությունները:  Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում՝ միաժամանակ պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Այս առումով, Օրենսգրքի կիրառության շուրջ տասնհինգ տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական պատիժների կատարման և կրման հետ կապված հիմնական իրավական ակտում: Ըստ այդմ՝ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ամբողջությամբ նոր խմբագրությամբ նախագիծը: Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կդառնա քրեական արդարադատության ոլորտում կիրառվող հարկադրանքի միջոցների պատշաճ կիրառություն ապահովող, միջազգային ժամանակակից իրավաբանության ու փորձի վրա հիմնված, ժամանակակից իրավամտածողությունն արտահայտող իրավական նոր սերնդի միասնական այն փաստաթուղթը, որը կամբողջացնի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:
23 9955

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 19.09.2019 - 05.10.2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր   «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝ հանվում է գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի համար կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում առնվազն երկու տարվա ստաժի պահանջը և այս պաշտոնում նշանակվելու հնարավորություն է ընձեռվում այն անձանց, ովքեր ունեն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, փոփոխվել է խոհրդականի հայեցողական պաշտոն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները, փոփոխվել են դատականծառայության գլխավոր պաշտոնի 2-րդ ենթախմբի և առաջատար պաշտոնի անձնագրում ներառվող պահանջները, նախատեսվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Քրեակատարողական ծառայության ղեկավարների և տեղակալների պաշտոններում հետևյալ անձանց նշանակելու հնարավորություն՝ իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ունեցող անձանց. պաշտոնավարած նախկին դատավորին. փաստաբանական փորձառություն ունեցող անձին: 5.Պրոբացիայի ծառայության ղեկավարի և տեղակալի համար սահմանվել են նշանակման պահանջներ, սահմանվել են տեղակալի լիազորությունները:  
0 7007

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.07.2019 - 16.08.2019

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների  ռազմավարությունը,  դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կապահովի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի կանխատեսելի զարգացումն ու կատարելագործումը: Ռազմավարության նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը, պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, կրկնահանցագործության նվազեցումը, հասարակական անվտանգության ապահովումը:
21 10806

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1728-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Ներկայումս քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը, ժամկետները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1728-Ն որոշմամբ:  Հաշվի առնելով ՀՀ գրեթե բոլոր պետական հատուկ ծառայությունների կողմից նոր հանդերձանքի անցնելու ընթացակարգը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ծառայողական հանդերձանքի փոփոխության, այն ավելի որակյալ, ներկայանալի և հարմարավետ դարձնելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների տարածքային-բնակլիմայական պայմաններին համապատասխանեցնելու պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ:
0 6918

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.04.2019 - 27.04.2019

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեակատարողական հիմնարկներում ըստ էության նախապատրաստվում են համապատասխան նյութեր, քննվում են դեպքի հանգամանքները և մնում է միայն լուծել մեղավոր անձանց նկատմամբ վարչաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը, ուստի գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահել քրեակատարողական հիմնարկներին:
0 6754

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 8002