Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներ

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալներին (մեղադրյալներներին)  հնարավորություն կտրվի հանձնուքի կամ ծանրոցի համար սահմանված շաբաթական քաշից զատ ստանալ նաև մինչև 20 լիտր գործարանային շշալցման խմելու ջուր, կենցաղային առարկաներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, ինչպես նաև անկողնային պարագաներ։

  • Քննարկվել է

    27.02.2023 - 14.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2616

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Թումասյան

10.03.2023

Կարևորելով առաջարկվող Նախագծով իրականացվող լրացումները, որոնք միտված են հանձնուքների և ծանրոցների ընդունման վերաբերյալ՝ գործնականում առաջացած խնդրի կարգավորմանը, նույն տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջանում ևս մեկ լրացում կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում: Հարցը նրանում է, որ դատապարտյալները կամ կալանավորված անձինք քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ենթարկվում են նաև մատնադրոշմման և լուսանկարման, ինչն ամրագրված է ՀՀ կառավարության 03.08.2006թ.-ի թիվ 1543-Ն որոշման 13-րդ կետում: Կալանավորված անձանց առնչությամբ քննարկվող կետի համար իրավական հիմք է հանդիսանում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, սակայն ՀՀ քրեակատարողական ոչ նախկին, ոչ ներկայիս օրենսգրքերը նման կարգավորում դատապարտյալների համար չեն նախատեսում, սակայն այն իրականացվել և իրականացվում է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 03.08.2006թ.-ի թիվ 1543-Ն որոշման 13-րդ կետը: Մատնադրոշման և լուսանկարման անհրաժեշտությունն անհերքելի է, և հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց մի խմբին ենթարկել այդ գործողությունների, իսկ մյուսներին՝ ոչ, առավել ևս, որ, որպես կանոն, դատապարտյալների մեծամասնությունը նախկինում եղել են կալանավորված անձինք և ենթարկվել են մատնադրոշմման և լուսանկարման այդ կարգավիճաակում: Դատապարտյալների միայն փոքր թիվն է, որ կալանք խափանման միջոցի չենթարկվելով՝ հետագայում դատապարտվում է ազատությունից զրկվելու հետ կապված պատիժների և հայտնվում քրեակատարողական հիմնարկներում, և եթե համապատասխան կարգավորում չնախատեսվի ՀՀ քրեկատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում, ապա դատապարտյալներին մատնադրոշմման և լուսանկարման ենթարկելու իրավական հիմքը կվերանա և անհիմն տարբերակված մոտեցում կդրսևորվի կալանավորված անձանց և դատապարտյալների միջև՝ ի վնաս կալանավորված անձանց, որոնք հաշվի առնելով անմեղության կանխավարկածն՝ ունեն իրավունքների և ազատությունների ավելի նվազ սահմանափակում, քան դատապարտյալները: Ելնելով վերագրյալից միատեսակությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է ՀՀ քրեկատարողական օրենսգրքի 62-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ՝ «1.1. Քրեակատարողական հիմնարկ ընդունվող դատապարտյալը ենթարկվում է մատնադրոշմման և լուսանկարման:»:

Տեսնել ավելին