Քննարկվել է 27.02.2020 - 14.03.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթերը, որոնց հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում իրականացնել տեսչական ստուգումներ: 4 0 2 9390
Քննարկվել է 30.12.2019 - 14.01.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը գործող օրենսդրությամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հստակեցումը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովումն է, մասնավորապես՝ Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի այն տնտեսվարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ բնակչության և շրջակա միջավայրի անվտագության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերության հիման վրա, բացառության կարգով, ստուգումներ կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ստուգումներն իրականացնող տեսչական մարմինների շրջանակը: 9 0 0 8035
Քննարկվել է 01.08.2019 - 16.08.2019 «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջով, որի համաձայն ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը, հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները։ Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան տեսչական մարմնին վերլուծել և գնահատել վերահսկման ենթակա հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների, ձևավորել տվյալների բազա` ուսումնական հաստատություններն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով: 4 0 0 8981
Քննարկվել է 24.06.2019 - 09.07.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ Օրենքի նախագծով առաջարկվում են նոր իրավական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ապացույցների շարքում ներառել մասնագետի կողմից կազմված ակտը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ: Միաժամանակ, դրանով իսկ պայմանավորված, քրեական պատասխանատվություն է սահմանվում մասնագետի կողմից ակնհայտ կեղծ ակտ կազմելու համար: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում մասնագետի կողմից տրված ակտը կհամարվի որպես ինքնուրույն ապացույցի տեսակ՝ խուսափելով ավելորդ փաստաթղթաշրջանառություն, ժամանակի, մարդկային և նյութական ռեսուրսների չհիմնավորված ծախսեր կատարելուց, ապահովելով քրեական դատավարության օպերատիվությունը և արդյունավետությունը: 4 4 6 10191
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.02.2019 - 19.02.2019 «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունմամբ՝ լիարժեք կապահովվի ԵՀԳԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագրի կատարումը կվերանա ՀՀ միջազգային պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարման վտանգը (աուդիտի մասով) «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ կհամապատասխանեցվեն աուդիտի միջազգային ստանդարտներին։ 6 1 0 7691
Քննարկվել է 14.06.2017 - 24.07.2017 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող հարակից օրենքների փոփոխությունների թվով 51 նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) ընդունմամբ պայմանավորված՝ 2018 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել հարակից թվով 51 օրենքներում, քանի որ` 1) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված և (կամ) դրանցից բխող այնպիսի կարգավորումներ, որոնք վերանայվել են հարկային օրենսգրքով, ինչն անհրաժեշտություն է առաջացել կարգավորումները համապատասխանեցնել հարկային օրենսգրքին, 2) հարակից օրենքներով ներկայումս կիրառվում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված որոշ հասկացություններ, որոնք հարկային օրենսգրքով վերանայվել են կամ հարկային օրենսգրքով սահմանվել են որոշ նոր հասկացություններ, ինչն անհրաժեշտություն է առաջացրել հասկացությունները համապատասխանեցնել հարկային օրենսգրքով սահմանված հասկացություններին, 3) հարակից օրենքներում հարկային հարաբերությունների կարգավորման առումով կիրառվում են հղումներ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներին կամ այլ իրավական ակտերին, որոնք 2018 թվականի հունվարի 1-ից ճանաչվելու են ուժը կորցրած, ինչն անհրաժեշտություն է առաջացրել կատարելու համապատասխան փոփոխություններ, 4) հարկային օրենսգրքով սահմանված որոշ նոր կարգավորումների, այդ թվում` հարկային և լիազոր մարմինների հսկողությանն առնչվող դրույթներն անհրաժեշտ է սահմանել նաև հարակից օրենքներով, 5) հարկային և մաքսային ծառայության հարցերը կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերում անհրաժեշտություն է առաջացել իրավական առումով կարգավորել գործնականում առաջացած խնդիրները: 2 1 1 13241