«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - Կողմ
-
1 - Դեմ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ ստուգման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում փաստացի գործունեություն ծավալող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում՝ քաղաքաշինական օբյեկտները։
Գործնականում, մի քանի տասնյակից ավել են դեպքերը, երբ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) չի կարող իրականացնել իր ստուգողական գործառույթները:
Նախագծի ընդունման արդյունքում Տեսչական մարմինը, առաջնորդվելով օբյեկտի ռիսկայնության աստիճանից՝ միևնույն ժամանակ չբացառելով նաև սուբյեկտի ռիսկայնության աստիճանը, հնարավորություն կունենա հրդեհային և տեխնիկական անվտանգությաան ոլորտներում ստուգումներն իրականացնել օբյեկտներում, ինչպես նաև՝ առանց նախնական ծանուցման:
Միաժամանակ, նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել լիազորություն ռիսկի հիման վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնության որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հետ միասին հաստատել նաև դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որը գործող օրենքով վերապահված է ստուգում իրականացնող պետական մարմիններին։ Ընդ որում, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց հաշվարկման և գնահատման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ։
-
Քննարկվել է
20.04.2022 - 05.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 3961
Տպել