Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.04.2023 - 12.05.2023 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ոստիկանությունում իրականացվող ատեստավորման գործընթացի շրջանականերում բարձրացնել ոստիկանության ծառայողների աշխատավարձերը, ինչը կմեծացնի համակարգում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը՝ այն համալրելով բանիմաց կադրերով։ 2 1 0 3924
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.04.2023 - 03.05.2023 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍԵՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2147-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1799-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և փրկարարական ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1799-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով, միաժամանակ՝ բարձրացնելով ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ, կմեծանա Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, ինչի արդյունքում համակարգը կհամալրվի բանիմաց կադրերով, ինչպես նաև կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից: 4 1 9 3031
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.02.2023 - 16.03.2023 ««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում փրկարար ծառայությունը կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրերով, միաժամանակ կբարձրացվի փրկարար ծառայողների աշխատավարձերը՝ մեծացնելով փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։ 8 4 0 5218
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.02.2023 - 04.03.2023 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: 19 6 1 9680
Քննարկվել է 06.02.2023 - 21.02.2023 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱՄ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱ-ՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումների ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը: 6 2 0 3707
Քննարկվել է 27.01.2023 - 11.02.2023 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 26.20-րդ կետի պահանջից։ Միջոցառման նպատակն է ստեղծել իրավական հիմք, որով կկարգավորվի ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը: 2 2 5 3106
Քննարկվել է 27.12.2022 - 11.01.2023 «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվում է պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման ոլորտներում ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: 17 5 0 4453
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.12.2022 - 28.12.2022 ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը Նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, որով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, իսկ որպես քննարկվող միջոցառման իրականացման ուղղություններ՝ նախատեսված են կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը: Նշված հրամայականով պայմանավորված՝ նախագծերով նախատեսվող կարգավորումներն ուղղված են` 1. Քրեակատարողական հիմնարկներում նոր Անվտանգային կառավարման ստորաբաժանման ստեղծմանը, որն իր մեջ կներառի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների գործառույթները, ինչը նաև հնարավորություն կտա նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության, թե՛ արտաքին պահպանության և թե՛ քրեակատարողական հիմնարկի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։ 2. Քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերի պատրաստմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը: Ընդ որում՝ հաշվի առնելով գործընթացի աննախադեպ և բովանդակային առումով խրթին լինելու հանգամանքը, նախատեսվում է՝ ոստիկանությունում Պարեկային ծառայության ներդրման օրինակով, սկզբնական շրջանում Անվտանգային կառավարման ստորաբաժանումը ներդնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որին հաջորդելու է մյուս քրեակատարողական հիմնարկներում նշված ստորաբաժանումների ներդրման շարունական բարեփոխումները: 3. Քրեակատարողական ծառայության անցնելու և ծառայությունը շարունակելու համար սոցիալական երաշխիքներ և լրացուցիչ խթաններ նախատեսող կառուցակարգերի նախատեսմանը: Մասնավորապես նախագծերով առաջարկվում է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին կամ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) համար սահմանել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Նախագծերով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն՝ կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման և վճարման հնարավորությունը առկա է լինելու բացառապես քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանանգրման դեպքում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: 4. Ոլորտային հարցերը կարգավորող օրենքի դրույթներում այլ փոփոխություններ կատարելուն: 3 3 0 3100
Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.11.2022 - 24.11.2022 «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը հաստատելու և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Սույն փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով, որի լիազորող նորմերով նախատեսվում է՝ հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը, սահմանել տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը:Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումը կարգավորում էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել գործող կարգը ևս ուժը կորցրած ճանաչել և վերոնշյալ գործընթացները կարգավորել մեկ իրավական ակտով:Հարկ է նշել, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման գործընթացը կարգավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ: 3 3 2 3479