Քննարկվել է 13.09.2023 - 28.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 189-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի և 2023 թվականի հունիսի 14-ի «Կամավոր աշխատանքի մասին» ՀՕ-202-Ն և ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքների ընդունմամբ (ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 13.10.2023)։ Մասնավորապես ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքի 2-րդ հոդվածով փոփոխվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ նախատեսելով, որ պրոբացիայի ծառայությունն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով կարող է ներգրավել կամավորների` օրենքով սահմանված կարգով: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է ծագել փոփոխություն նախատեսող օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչելու խմբագրված նորմի հիմքով ընդունված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» N 189-Ն որոշումը: 1 2 0 2373
Քննարկվել է 15.05.2023 - 31.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը հասցեագրում է ոլորտի խնդիրները. 1) Քրեակատարողական և պրոբացիայի ծառայության օրենսդրության բարեփոխում 2) Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխում 3) Վերասոցիալականացման և վերականգնողական մոտեցման ընդլայնում 4) Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում 5) Անչափահասների պահման պայմանների բարելավում 6) Կին դատապարտյալների պահման պայմանների բարելավում 7) Հաշմանդամություն ունեցող անձանց քրեակատարողական հիմնարկներում պահելու համար մատչելի պայմանների ապահովում 8) Պրոբացիայի ծառայության պայմանների բարելավում 9) Առողջապահության և բուժօգնության ծառայությունների որակի բարձրացում 10) Հեռաբժշկության մոդելի ներկայացում 11) Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումների կարողությունների հզորացում, այդ թվում՝ անձնակազմի համալրման տեսանկյունից 12) Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին ստացիոնար հիվանդանոցային խնամքի տրամադրում 13) Հավելյալ կամ դիետիկ սննդի ապահովում 14) Վերասոցիալականացման և վերականգնման բարելավում, վերասոցիալականացման ծրագրերի մշակում 15) Քրեակատարողական հիմնարկներում արտախցային զբաղվածության բարելավում 16) Անվտանգության դինամիկ համակարգի մշակում 17) Կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը 18) Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում քրեակատարողական և պրոբացիայի համակարգում 19) Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային գործիքների բարելավում, աշխատանքային ծանրաբեռնվածության և կառավարչական խնդիրների կրճատում 20) Պրոբացիայի ծառայության զինում էլեկտրոնային մշտադիտարկման համար անհրաժեշտ ռեսուրսներով և տարածքներով 21) Պրոբացիայի ծառայության հանրային վարկանիշի բարձրացում 22) Գործընկերության ձևավորում արտաքին շահառու կողմերի հետ 23) Համագործակցություն և սիներգիա քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայությունների միջև և այլն: 6 2 0 3086
Քննարկվել է 11.11.2022 - 26.11.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության N 404-Ն, N 1019-Ն և N 395-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության N 1176-Ն և N 1440-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որոնք նախատեսել են բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկինում՝ «Պրոբացիայի մասին» օրենքի՝ 2016 թվականին գործող խմբագրության ու կարգավորումների հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում Օրենքի ներկայիս կարգավորումներին, իսկ երբեմն՝ հակասում: 2 2 0 3328
Քննարկվել է 11.11.2022 - 26.11.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 404-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N 1019-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 395-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որոնք նախատեսել են բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկինում՝ «Պրոբացիայի մասին» օրենքի՝ 2016 թվականին գործող խմբագրության ու կարգավորումների հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում Օրենքի ներկայիս կարգավորումներին, իսկ երբեմն՝ հակասում: 0 0 0 2799
Քննարկվել է 11.11.2022 - 26.11.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 404-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N 1019-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 395-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որոնք նախատեսել են բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկինում՝ «Պրոբացիայի մասին» օրենքի՝ 2016 թվականին գործող խմբագրության ու կարգավորումների հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում Օրենքի ներկայիս կարգավորումներին, իսկ երբեմն՝ հակասում: 0 0 0 2828
Քննարկվել է 11.11.2022 - 26.11.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 404-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N 1019-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 395-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որոնք նախատեսել են բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկինում՝ «Պրոբացիայի մասին» օրենքի՝ 2016 թվականին գործող խմբագրության ու կարգավորումների հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում Օրենքի ներկայիս կարգավորումներին, իսկ երբեմն՝ հակասում: 0 0 0 2865
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.08.2022 - 01.09.2022 «Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում, Կառավարության ծրագրին համահունչ, ակնկալվում է բարեփոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը՝ պրոբացիայի ծառայությունը դարձնելով պետական ծառայության առանձին տեսակ, բացառել տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջև, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները և ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և պրոֆեսիոնալ կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար: 48 11 1 6148
Քննարկվել է 10.05.2022 - 25.05.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի Պրոբացիայի պետական ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկատվության փոխանակման հնարավորություն: 0 0 0 3840
Քննարկվել է 27.07.2020 - 11.08.2020 «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ 2016 թվականի մայիսի 17-ին ընդունվեց «Պրոբացիայի մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, և ստեղծվեց Քրեակատարողական ծառայությունից անկախ Պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ինստիտուտի ներդնումը և Պրոբացիայի ծառայության ստեղծումը պայմանավորված էր քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտությամբ, որում իրավախախտում կատարած անձանց վերականգնումն ու վերաինտեգրումը հասարակության մեջ դիտարկվում է որպես պարտադիր բաղադրիչ: Հարկ է նշել, որ Պրոբացիայի ծառայության գործունեության կարճատև տարիների ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան առաջիկայում: Մասնավորապես՝ այդ խնդիրների լուծման նպատակով, ի թիվս այլնի, նախատեսվում է գնահատել Պրոբացիայի ծառայությանը վերապահված գործառույթների գործնական կիրառելիությունը և դրանց կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմի առկայությունը՝ գնահատման արդյունքների հիման վրա մշակելով «Պրոբացիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ (այսուհետ՝ Փաթեթ): Փաթեթը 2020 թվականի մարտի 30-ին ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ: Այնուհետև, Փաթեթը լրամշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում տրամադրվող փորձագիտական աջակցության շնորհիվ: Ծրագրի շրջանակներում նպատակ ունենալով բարձրացնել Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետությունը՝ ձևավորվել է պետական մարմիններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած բազմաշահառու աշխատանքային խումբ, որի շրջանակներում իրականացվել են քննարկումներ: Զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավվել են ներպետական անկախ փորձագետներ, ովքեր խորը գնահատման են ենթարկել Պրոբացիայի ծառայության գործունեությունը և վերլուծությունների հիման վրա ներկայացրել օրենսդրական ուղենիշային առաջարկներ: Բազմաշահառու աշխատանքային խմբի անդամների կարծիքների և ներպետական անկախ փորձագետների կողմից ներկայացված վերլուծության արդյունքներով Ծրագրի շրջանակներում ներգրավվել են ներպետական ևս երեք փորձագետներ, ովքեր դիտարկել են Փաթեթը և Արդարադատության նախարարության հետ համատեղ կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքում մշակել Փաթեթի ամբողջությամբ նոր տարբերակը: Նշվածից զատ, մշակվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր: Փաթեթի ընդունմամբ միատեսակ մոտեցում կդրսևորվի պրոբացիայի ծառայողների նկատմամբ։ Պրոբացիայի ծառայությունը կհամարվի հանրային ծառայության ինքնուրույն տեսակ՝ իր առանձնահատկություններով, այսպես՝ ծառայության անցնելու պայմանները, պահանջները, շնորհվող կոչումները և ժամկետները, խրախուսանքի միջոցները և կարգապահական տույժեըը, ծառայությունից հեռացման հիմքերը, հատուկ միջոցներ կիրառելու պայմանները և այլն։ Օրենքով առանձին աղյուսակով կսահմանվեն պրոբացիայի ծառայողների աշխատավարձերի դրույքաչափերը։ Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է պրոբացիայի գործառույթների հստակեցում, քրեական դատավարության ընթացքում պրոբացիայի պետական ծառայության գործառույթների հստակեցում, պրոբացիայի շահառու՝ անչափահասների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքների բարելավում, Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման պայմանների հստակեցում, պրոբացիայի ծառայողին օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործածելու իրավունքի վերապահում և այլն: 4 0 5 8887