«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
Առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը հասցեագրում է ոլորտի խնդիրները.
1) Քրեակատարողական և պրոբացիայի ծառայության օրենսդրության բարեփոխում
2) Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխում
3) Վերասոցիալականացման և վերականգնողական մոտեցման ընդլայնում
4) Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում
5) Անչափահասների պահման պայմանների բարելավում
6) Կին դատապարտյալների պահման պայմանների բարելավում
7) Հաշմանդամություն ունեցող անձանց քրեակատարողական հիմնարկներում պահելու համար մատչելի պայմանների ապահովում
8) Պրոբացիայի ծառայության պայմանների բարելավում
9) Առողջապահության և բուժօգնության ծառայությունների որակի բարձրացում
10) Հեռաբժշկության մոդելի ներկայացում
11) Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումների կարողությունների հզորացում, այդ թվում՝ անձնակազմի համալրման տեսանկյունից
12) Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին ստացիոնար հիվանդանոցային խնամքի տրամադրում
13) Հավելյալ կամ դիետիկ սննդի ապահովում
14) Վերասոցիալականացման և վերականգնման բարելավում, վերասոցիալականացման ծրագրերի մշակում
15) Քրեակատարողական հիմնարկներում արտախցային զբաղվածության բարելավում
16) Անվտանգության դինամիկ համակարգի մշակում
17) Կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը
18) Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում քրեակատարողական և պրոբացիայի համակարգում
19) Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային գործիքների բարելավում, աշխատանքային ծանրաբեռնվածության և կառավարչական խնդիրների կրճատում
20) Պրոբացիայի ծառայության զինում էլեկտրոնային մշտադիտարկման համար անհրաժեշտ ռեսուրսներով և տարածքներով
21) Պրոբացիայի ծառայության հանրային վարկանիշի բարձրացում
22) Գործընկերության ձևավորում արտաքին շահառու կողմերի հետ
23) Համագործակցություն և սիներգիա քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայությունների միջև և այլն:
-
Քննարկվել է
15.05.2023 - 31.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պրոբացիա, Քրեակատարողական, Անչափահասների արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3086
Տպել