Քննարկվել է 18.11.2019 - 03.12.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել գումար՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության համար անհրաժեշտ գույք ձեռքբերելու նպատակով: 6 0 0 7978
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.02.2019 - 27.03.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ու միտված է ներգրավված բոլոր ռեսուրների, այդ թվում՝ պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Անհրաժեշտություն է առաջացել նաև կազմակերպության կառավարման մարմնի ձևավորումը համապատասխանեցնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներին։ Այս նպատակով գործող որոշմամբ ձևավորված խորհրդատվական խորհուրդն առաջարկվում է փոխարինել կոլեգիալ կառավարման մարմնով։ 2 0 0 6989
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.08.2018 - 16.09.2018 «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը»: Տարեկան ծրագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 13, 14 հոդվածների պահանջներից և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակներից ու խնդիրներից: Ներկայումս առաջնային են Սևանա լճի մակարդակի բարձրացման և նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության և կառավարման հարցերը, որոնք 2001 թվականից դրվել են օրենսդրական հիմքի վրա և կարգավորվում են «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ: 0 1 0 7714