Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.11.2022 - 15.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
0 3311

Քննարկվել է 14.11.2022 - 29.11.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվի բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի համաձայնեցման, հաստատման և փոփոխման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով, կբացառվեն նույնաբովանդակ և կրկնվող գործընթացները։ Բարենպաստ պայմաններ են ստեղծվելու հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրության, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից միասնական խնդիրների լուծումների համար:
0 2788

Քննարկվել է 13.06.2022 - 29.06.2022

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է որպես հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպք, ի թիվս նյութական պահպանության պահանջի, ամրագրել նաև հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալման ապահովման անհրաժեշտությունը և պատշաճ խնամքի կազմակերպումը:
0 3589

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.08.2021 - 10.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի  14-ի N 967-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ «Թառ» կամ «Կարմիր Կատար» հրաբուխը ներառելով բնության հուշարձանների ցանկում, ինչը հնարավորություն կտա ներկայիս պայմաններում ապահովել բնության հուշարձանի՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝  պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք գալիք սերունդներին փոխանցումը։։
0 6987

Քննարկվել է 18.05.2020 - 05.06.2020

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետու-թյան պետա¬¬կան սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշա¬կույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Օրենքի նախագծում առաջարկվում է` սահմանել նաև պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը և օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ օբյեկտը պետական ցուցակում ընդգրկելու կարգը:  Նախագծով նախատեսվում է ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ: Միաժամանակ, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործումը միտված է գործող օրենքը համապատասխանեցնելու բնագավառի միջազգային կոնվենցիաների պահանջներին և չափանիշներին:
0 9631

Քննարկվել է 28.04.2017 - 30.05.2017

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը նպատակաուղղված է կատարելագործելու պատմամշակութային անշարժ ժառանգության բնագավառի իրավական դաշտը,  ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի սուբյեկտների գործառույթները, հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների պարտականություններն ու նրանց միջև փոխհարաբերությունները, լրացնել օրենքներում առկա բացերը և համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին:
0 9133