Հիշել նախագիծը

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքների և պահպանական գոտիների հաշվառում՝ հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի նախաձեռնությամբ կազմված հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների հատակագծի և համապատասխան համայնքին ծանուցումը հավաստող փաստաթղթերի հիման վրա:

  • Քննարկվել է

    17.10.2023 - 02.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2163

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

02.11.2023

Առաջին Նախագծով առաջարկվող 47.2 հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ հուշարձանների և հուշարձանների տարածքների և դրանց պահպանական գոտիների հատակագծերի նախագծերը կազմելու համար հիմք պետք է հանդիսանա անշարժ գույքի պետական ռեգիստրի ստեղծած կամ կազմած օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները): Առաջին Նախագծով առաջարկվող 47.2 հոդվածի 1-ին կետով նախատեսվում է, որ Նշված հատակագծերի հիման վրա էլ կատարվում է հաշվառում:Այսինքն հաշվառում իրականացնող լիազոր մարմինը օրթոֆոտոհատակագծերը ներկայացնում է հուշարձանների պահպանության լիազորված մարմնին, որից հետո վերջինս պարտավորված լինելով այդ օրթոֆոտոհատակագծերի շրջանակից դուրս չգալ, կազմում է նախագիծ և հետ վերադարձնում նույն՝ հաշվառում իրականացնող լիազոր մարմնին: Ստացվում է ընդամենը տեղապտույտ, որի արդյունքում օրթոֆոտոհատակագծերը միակ թելադրող հիմքն են լինելու հաշվառման համար: Այստեղ կարևորը այն փաստն է, որ օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները) իրենց մեջ չեն ներառելու հուշարձաների տարածքներում և դրանց պահպանական գոտիներում տարբեր ապօրինություների արդյունքում փաստացի գտնվող գույքերը, որի արդյունքում էլ խախտվելու են գործող օրենքի դրույթները, ինչի պատճառով էլ կարծում ենք երկրորդ Նախագծով առաջարկվում է այդ դրույթները հանել օրենքից:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

02.11.2023

Նախագծով առաջարկվող գործողությունների արդյունքում փաստացի կօրինականացվեն այն բոլոր խախտումները, որոնք կատարվել են և հնարավոր է շարունակեն իրականացվել մինչ առաջարկվող օրթոֆոտոհատակագծերի կազմումը: Այդ ապօրինությունների օրինականացման և հետագայում հուշարձանների տարածքների նկատմամբ արդեն օրինական ճանապարհով հնարավոր ոտնձգություների համար պարարտ հող է ստեղծում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 16-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը հանելը, որը նախատեսվում է ներկայացվող երկրորդ Նախագծով:

Տեսնել ավելին